+374 41 811 118

ԲԱԶՄՈՑ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ՝ ՀԱՐՄԱՐ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ (ՄԱՍ 1)

Բազմոցով խոհանոցը միշտ ավելին է, քան ուղղակի խոհանոցը, չէ՞ որ այն այդպես դառնում է մի քիչ հյուրասենյակ, մի քիչ ննջարան և միաժամանակ նաև ճաշասենյակ։ Երբեմն խոհանոցում բազմոց ունենալը նաև ստիպված քայլ է, քանի որ անհրաժեշտության դեպքում այն դառնում է քնելու տեղ։

Ամեն դեպքում հիշեք, որ բազմոց ունեցող խոհանոցները ստանդարտ չեն։ Բացի այդ, բազմոց ընտրելն էլ բավական բարդ գործ է, քանի որ անհրաժեշտ է այն հարմարեցնել աթոռների հետ, ուշադրություն դարձնել խոհանոցի չափսերին,  տարածքի կտրվածքին, տրանսֆորմացվելու կարողությանը, բազմոցի կտորի պրակտիկությանը և այլն։

Եթե դուք հիմա կասկածում եք, թե արդյոք արժե նախապատվություն տալ խոհանոցում բազմոց ունենալուն, ապա հիշեք, որ խոհանոցում հաճախ ոչ միայն պատրաստում ենք, այլ նաև անցնակցնում ենք ընտանեկան երեկոները, իսկ եթե խոհանոցի չափսը թույլ է տալիս՝ նույնիսկ ընկերական աղմկոտ հավաքույթներ։ Բացի այդ, շատ հարմարավետ է խոհանոցում առանձնանալ մեկ գավաթ որևէ խմիչքով և սիրելի ֆիլմը դիտել կամ էլ ուղղակի գիրք կարդալ։ Այս ամենն, անխոս կարելի է նաև աթոռին նստած անել կամ էլ կղզյակի մոտ, սակայն ավելի հարմար կլինի հանգիստը կազմակերպել փափուկ բազմոցին։

Խոհանոցում բազմոցի ձևը մեծապես կախված է խոհանոցի չափից, ոճից։ Բազմոցը կարող է լինել ուղիղ կամ էլ անկյունային։ Ձեր շրջապատում շատ հաճախ հանդիպած կլինեք անկյունային բացմոցներ, որոնք լրացվում են նաև իրենց սեղանով։ Քանի որ խոհանոցն ինչ-որ առումներով խոնավ վայր է, պետք է, որ բազմոցի նյութը դիմացկուն լինի։ Հարմար ու պրակտիկ են կաշվից տարբերակները, որոնք, իհարկե, այդքան էլ մատչելի չեն։ Եթե հնարավոր չէ այդպիսի տարբերակ ընտրել, կարող եք կտորից բազմոցների համար պատվիրել փոխվող պատյաններ, որոնք կլվացվեն հարկ եղած դեպքում։

Ինչպես տեղավորել բազմոցը խոհանոցում

Խոհանոցում բազմոցի տեղավորման մի քանի տարբերակ կա։ Հիմնականում բազմոցը դրվում է պատի տակ, կամ անկյունային հատվածում։ Բազմոցի մոտ դրվում է նաև սեղան ու այդպես լուծվում է դրա շուրջ նստելու խնդիրը։ Եթե խոհանոցի տարածքը բավականաչափ մեծ է, ապա կարող եք բազմոցը դնել ճաշասեղանից լրիվ առաձին։ Այսպես կստանաք հանգստանալու, գիրք կարդալու կամ ուղղակի հեռուստացույց նայելու անկյուն։ Այս պարագայում բազմոցը կարող է լինել ինչպես ուղիղ, այնպես էլ անկյունային։ Հարկ է հիշել, որ բազմոցը պետք է ոճով համապատասխանի խոհանոցային կահույքին և սենյակի հարդարանքին։ 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՀՃԱԿԱԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեխաները բավական արագ են մեծանում, իսկ նրանց պահանջմունքները տարիքի հետ փոխվում են։

26 01 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՆՆՋԱՐԱՆԻ ԿԱՀՈՒՅՔ

Հետևեք մի քանի պարզ խորհուրդների, դրանք կդյուրացնեն ձեր գործն ու կօգնենք ննջասենյակի ինտերիերը պլանավորելու հարցում։

13 09 2019

ՃԱՇԱՍԵՂԱՆ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՉԱՓՍԻ ՀԱՐՑՈՒՄ

Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել սեղանի չափսի հարցում:

17 02 2020