+374 41 811 118

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԲԱԶԿԱԹՈՌ

Բազկաթոռը, որպես կանոն, լինում է ընդհանուր փափուկ կահույքի հավաքածուի մի մասը և իր ֆորմայով և դիզայնով համապատասխանում է բազմոցին։ Սակայն ժամանակակից ինտերիերներում հաճախ են հանդիպում ընդհանուր փափուկ կահույքից տարբերվող բազկաթոռներ, որոնք ընդգծում են տանտիրոջ ճաշակն ու նախասիրությունները։

Ինչի՞ն ուշադրություն դարձնել բազկաթոռ ընտրելիս

Դե իհարկե, կահույքի ցանկացած մաս, առաջին հերթին, պետք է հարմարավետ լինի։ Բազկաթոռն էլ բացառություն չէ, չէ՞ որ դրա վրա նստած մենք վայելում ենք մեր երեկոները, հանգստանում, ֆիլմ դիտում, նույնիսկ մի քիչ ննջում։ Հետևաբար բազկաթոռի հարմարավետության փնտրտուքը պետք է սկսել նստատեղից, որը պետք է կրի մեր ողջ ծանրությունը։ 
    
Կո՞շտ, թե՞ փափուկ նստատեղ։ Այս հարցին միանշանակ պատասխան չի կարելի տալ։ Եթե նստատեղը շատ փափուկ է, նստողն ընկղմվում է նրա մեջ, սակայն հետո դժվարանում է տեղից ելնել։ Իսկ շատ կոշտ նստատեղը, համաձայնեք, դժվար է ասոցացվում հարմարավետության հետ։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ընտրել խիտ ու առաձգական սպունգից կամ լատեքսից, ինչպես նաև ամուր զսպանակային բլոկով պատրաստված նստատեղով բազկաթոռներ, որոնց վրա նստելը կլինի և՛ հաճելի, և՛ օգտակար։ Նստատեղի օպտիմալ բարձրությունը հատակից կարելի է համարել 40-50սմ-ը։

Նստատեղի փափկությանը հաջորդում է նրա խորության հարցը։ Իդեալական է համարվում այն խորությունը, որը թույլ է տալիս նստողին ամբողջովին հենվել թիկնակի վրա, մինչդեռ նստատեղի ներքևի հատվածը չպետք է սեղմի սրունքերը։ Եթե խոսենք թվերով, ապա մարմնի միջին համամասնություններ ունեցող մարդու համար նախընտրելի է բազկաթոռի 50-60սմ խորությունը։ 

Հարմարավետ բազկաթոռի համար կարևոր չափանիշ է նաև թիկնակի ձևը։ Թիկնակը կարող է լինել և՛ բարձր, և՛ ցածր՝ կախված նրանից, թե ինչ դիզայն ունի մեր բազկաթոռը և ինչ նպատակով ենք այն օգտագործելու։ Սակայն կարևոր է մի բան․ այն չպետք է անհարմար դիրքով ֆիքսի մեր ողնաշարը և պարանոցը՝ այդ կերպ զրկելով մեզ մեր հանգիստը վայելելուց։ Նստատեղի հետ ուղիղ անկյուն կազմող թիկնակը կարող է հոգնեցնել, հետևաբար խորհուրդ է տրվում կամ ընտրել ավելի մեծ անկյուն ունեցող թիկնակով մոդելներ կամ կիրառել փոքր փափուկ բարձր, որոնք ողնաշարի համար հարմարավետ դիրք կֆիքսեն։

Աշխատանքային տարածքներում կամ սպասասրահներում, որպես կանոն, ընտրում են ցածր թիկնակով բազկաթոռներ։ Բանն այն է, որ դրանք նախատեսված չեն երկարատև հանգստի համար, սակայն այդպիսի դեպքերում ևս առավելագույն հարմարավետությունը հնարավոր է ստանալ դեկորատիվ բարձերի կիրառմամբ։

Արմնկակալների ընտրությունը ևս մեծ հաշվով ճաշակի հարց է։ Գոյություն ունեն բազկաթոռների տեսակներ, որոնց արմնկակալները հատուկ ձևով առանձնացված չեն, կան նաև առանձին կոնսրուկցիայով միացած արմնկակալներով բազկաթոռներ, և վերջապես կան այնպիսիք, որոնք առհասարակ չունեն արմնկակալներ։ Դրանց նախընտրելի չափի դեպքում նստողի արմունկները չպետք է ո՛չ շատ իջնեն, ո՛չ էլ շատ բարձր լինեն, որպեսզի զուգահեռ բարձրանան նաև ուսերը։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԽՈՀԱՆՈՑԻ ՍԵՂԱՆ

Խոհանոցի սեղանի ընտրությունը պահանջում է հաշվի առնել մի շարք գործոններ, որոնք սեղանը չեն զրկի ֆունկցիոնալությունից, էրգոնոմիկությունից, հարմարավետությունից։

10 03 2022

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ԲԱԶՄՈՑ

Ժամանակակից բազմոցների տեսականու մեջ ամենապահանջվածներից են անկյունային տիպի բազմոցները։

21 01 2022

ՓԱՅՏՅԱ ԿԱՀՈՒՅՔԻ ԽՆԱՄՔԻ 5 ԿԱՆՈՆ

Ձեռք բերելով փայտյա կահույք՝ ցանկալի է հենց առաջին օրվանից ուշադրություն դարձնենք նրա խնամքին ու պահպանությանը, որպեսզի երկարացնենք կահույքի կյանքը։

10 05 2021