+374 41 811 118

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ԲԱԶՄՈՑ

Ժամանակակից բազմոցների տեսականու մեջ ամենապահանջվածներից են անկյունային տիպի բազմոցները։ Եվ այս առաջատար դիրքն, անշուշտ, արդարացված է, քանի որ իրենց առավելություններով այս տեսակի բազմոցները էապես գերազանցում են մյուս տեսակներին։

Անկյունային տիպի բազմոցները հարմարավետության և ֆունկցիոնալության կատարյալ համադրություն են, մանավանդ, որ բուն կահույքը հագեցած է լինում նաև կողային պահարանիկներով, փոքր սեղանիկով և այլն։ Կահույքագործները, կարևորելով շուկայում այս տեսակի բազմոցների մեծ պահանջարկը, առաջարկում են անկյունային բազմոցների մի քանի տեսակներ։

Ի՞նչ տեսակի անկյունային բազմոցներ գոյություն ունեն․

Անկյունային բազմոցների ամենատարածված ձևը Γ կամ L տառին նման ձևն է։ Այն բաղկացած է դասական երկար բազմոցից, որի մի կողմը երկարացված է և հնարավորություն է տալիս նստել վրան ոտքերը մեկնած։ Շատ դեպքերում այս երկարոտ հատվածին փոխարինում է բազմոցի հետ նույն բարձրությամբ պուֆիկ։ Այս տեսակի առավելությունն այն է, որ այն շարժական է, կարող է ծառայել որպես կահույքի առանձին մաս։

Մյուս տեսակը П տառին նմանվող ձևն է, որը երկարոտ հատված ունի երկու կողմերից։ Այս տեսակը, բնական է, ավելի մեծ տարածք է զբաղեցնում, հետևաբար П-աձև բազմոց ընտրելիս հարկավոր է հաշվի առնել սենյակի չափերը։ Մյուս կողմից այն ամբողջապես «լցնում» է սենյակը՝ նրան հաղորդելով հարմարավետություն և հագեցվածություն։

Կարելի է առանձին դիտարկել նաև C տառին նման բազմոցները, որոնք նման են նախորդ տեսակին, սակայն ուղիղ անկյուններ չունեն։ Այս տեսակը ևս զգալի տեղ է զբաղեցնում սենյակում, դեռ ավելին՝ թողնում դատարկ անկյուններ, որոնք, ի դեպ, կարելի է լրացնել հատակի վրա կանգնող լուսամփոփներով կամ բույսերով։ 

Կարևոր է նշել, որ ցանկացած տեսակի անկյունային բազմոցի մեխանիզմ բավական բարդ է՝ լինի դա ամբողջական, թե մոդուլային։ Պետք է հաշվի առնել, որ երբեմն տնից տուն տեղափոխվելիս կամ տան ներսում տեղափոխություն անելիս կարիք է լինելու բազմոցը քանդելու և մաս-մաս տեղափոխելու, հետևաբար որքան ամուր և որակյալ լինի մեխանիզմի հումքը, այդքան ձեր սիրելի բազմոցն ավելի երկար կծառայի ձեզ։


Որո՞նք են անկյունային բազմոցների առավելությունները

1․ Եթե ձեր հյուրասենյակի համար գնում եք անկյունային բազմոց, ուրեմն համոզված եղեք, որ սենյակի մեծ մասն արդեն կահավորված է։ Այս տեսակի բազմոցներն օգնում են գոտիավորել սենյակը՝ հստակ առանձնացնելով հանգստի հատվածը սենյակում մյուս հատվածներից։
2․ Կախված իրենց չափերից՝ նախատեսված են և՛ փոքր, և՛ ընդարձակ սենյակների համար։ 
3․ Անկյունային բացվող բազմոցները հարմարավետ միջավայր են նաև քնի համար, հետևաբար կարող են ծառայել նաև որպես մահճակալ։

Shkaff-ի բազմոցների լայն տեսականու մեջ ևս կարող եք գտնել անկյունային հարմարավետ և որակյալ բազմոցներ։ Այդպիսի բազմոցներից են Lyon, Lisbon, Chicago, Rebecca և ուրիշ շատ մոդելներ, որոնք կարող եք տեսնել՝ հետևելով մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

2022-ԻՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ 3 ԿԱՐԵՎՈՐ ԹՐԵՆԴ

2022-ի նոր թրենդներից անմասն չի մնացել նաև ննջասենյակի կահավորումը։ Սակայն վաղուց անցել են այն ժամանակները, երբ ձևը գերազանցում էր բովանդակությունը։

07 01 2022

ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ 2022-Ի ԹՐԵՆԴՆԵՐԸ

Բնակարանը կահավորելիս, որպես կանոն, առաջնորդվում ենք այն սկզբունքներով, որ կահույքը լինի հարմարավետ և մեզ դուր գա։

01 12 2021

ՓԱՅՏՅԱ ԿԱՀՈՒՅՔԻ ԽՆԱՄՔԻ 5 ԿԱՆՈՆ

Ձեռք բերելով փայտյա կահույք՝ ցանկալի է հենց առաջին օրվանից ուշադրություն դարձնենք նրա խնամքին ու պահպանությանը, որպեսզի երկարացնենք կահույքի կյանքը։

10 05 2021