+374 41 811 118

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԲԱԶՄՈՑ-ՄԱՀՃԱԿԱԼ

Նրանք, ովքեր գնահատում են կահույքի ֆունկցիոնալությունը և տարածքի ռացիոնալ օգտագործումը, որպես կանոն անտարբեր չեն բազմոց-մահճակալների նկատմամբ։ Դրանք հարմար են թե՛ ամենօրյա օգտագործման, թե՛ գիշերակացով հյուրերի ընդունման համար։ 

Փափուկ կահույքի շուկայում արդեն լայն տարածում են գտել ամենատարբեր հումքերով, կոնստրուկցիաներով և այլ լուծումներով բազմոց-մահճակալների մոդելներ։ Այդ պատճառով բազմոց-մահճակալ ընտրելիս գնորդները երբեմն ընկնում են շփոթության մեջ՝ չիմանալով, թե որն ընտրել և գնելիս ինչին ուշադրություն դարձնել։

Եվ իսկապես, ինչի՞ն ուշադրություն դարձնել․

Բազմոց-մահճակալների շահագործման ձևը ենթադրում է, որ դրանց երկարակեցությունը պայմանավորված է տրանսֆորմացիայի մեխանիզմի հուսալիությամբ և որակյալ հումքով։ Ուստի մինչև առանձին կետերին անդրադրառնալը, խորհուրդ են տալիս բազմոց-մահճակալ ընտրելիս նախապատվությունը տալ մասնագիտացված խանութներին, որոնք կարող են երաշխավորել հումքի և մեխանիզմի որակը։

Ինչպես առհասարակ բազմոցների, այնպես էլ բազմոց-մահճակալների դեպքում շատ կարևոր է նստատեղերի հիմքը, որը կահույքի հարմարավետության նախապայմաններից մեկն է։ Շուկայում առանձնանում են պենոպոլիուրետանի, զսպանակային բլոկով և այդ երկուսի կոմբինացիայով նստատեղային հիմքեր։ 

Սրանցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները։ 

Պենոպոլիուրետանի հիմքով նստատեղերը փափուկ են, ունեն օրթոպեդիկ նշանակություն, հարմար են մինչև 70կգ քաշ ունեցող մարդկանց համար։ Սակայն անորակ հումքի դեպքում բազմոցը շատ արագ շարքից դուրս է գալիս։ 

Զսպանակային բլոկը աչքի է ընկնում ամրությամբ և երկարակեցությամբ։ Հարմար է մինչև 90կգ քաշ ունեցող մարդկանց համար։ Այս պարագայում ևս որակյալ հիմքը, այսինքն՝ ամուր մետաղալարերով զսպանակային բլոկը շատ կարևոր է, այլապես ժամանակի ընթացքում զսպանակները կարող են մաշվել, ճռռալ, նստատեղի մակերեսը դարձնել անհարթ։ 

Այս երկուսը կոմբինացիան թերևս լավագույն տարբերակն է՝ դիմացկուն, փափուկ և հարմարավետ։

Ժամանակակից բազմոց-մահճակալները տարբերվում են տրանսֆորմացիայի ձևերով։ Ընդհանրացնելով այդ ձևերը՝ կարելի է առանձնացնել բազմոց-մահճակալների տրանֆորմացիայի երեք խումբ․ ծալվող, առաջ քաշվող և բացվող։ Այս ձևերից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները և թերությունները՝ կախված սենյակի չափերից, քնողների քանակից և այլն։ 

Բազմոց-մահճակալ գնելիս կարևոր է հաշվի առնել դրա վրա քնողի հասակը և մյուս համամասնությունները։  Միջին մարմնակազմ ունեցող մեկ մարդու համար, ըստ ընդունված չափանիշների, հարմար են 80x200սմ, իսկ երկու մարդու համար 150x200սմ չափեր ունեցող բազմոց-մահճակալները։

Եվ վերջում 5 խորհուրդ այն մասին, թե ինչպես ապահովել բազմոց-մահճակալի երկար կյանքը․

  1. Մի՛ գերազանցեք թույլատրելի քաշի սահմանը։
  2. Մի՛ թռչկոտեք բազմոցի վրա և վրան մի՛ կանգնեք ողջ հասակով մեկ։
  3. Տրանսֆորմացիոն մեխանիզմը պարբերաբար մաքրեք և յուղ քսեք։
  4. Անգամ, եթե հազվադեպ եք օգտագործում այն որպես մահճակալ, պարբերաբար բացե՛ք, որպեսզի մեխանիզմը չժանգոտի։
  5. Ժամանակ առ ժամանակ ստուգե՛ք ամրացնող պտուտակները։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԲԱԶՄՈՑ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ՝ ՀԱՐՄԱՐ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ (ՄԱՍ 1)

Բազմոցով խոհանոցը միշտ ավելին է, քան ուղղակի խոհանոցը, չէ՞ որ այն այդպես դառնում է մի քիչ հյուրասենյակ, մի քիչ ննջարան և միաժամանակ նաև ճաշասենյակ։

02 09 2020

ԾԱՂԿԱՎՈՐ ՊՐԻՆՏԸ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ծաղկավոր պրինտը նորաոճ է ոչ միայն հագուստի արտադրությունում, այլ նաև՝ փափուկ կահույքի։

06 07 2020

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՄԱՍ 1)

Փափուկ կահույքը բնակելի տարածքներից տեղափոխվել է նաև գրասենյակային տարածք, մի փոքր ձևափոխվել և դարձել դրա անբաժանելի մասը։

02 03 2020