Ժամանակակից ինտերիերը հաճախ ասոցացվում է մինիմալիզմի, պարզ գծերի և հանգիստ գունապնակի հետ։ Սակայն հենց այս մաքուր ու չեզոք ֆոնն էլ հնարավորություն է տալիս փայտե կահույքին դառնալ գլխավոր շեշտադրում` ակցենտ։ Բնական փայտը՝ իր ջերմ երանգներով և կառուցվածքով, սենյակին հաղորդում է հարմարավետություն ու կայունության տպավորություն։
Բնական փայտը հավասարակշռում է ինտերիերը
Ժամանակակից ինտերիերում մետաղը, ապակին ու արհեստական նյութերը հաճախ առաջացնում են անկենդան մթնոլորտ։ Հենց այստեղ է, որ փայտը, հատկապես հաճարենին՝ իր մեղմ երանգով, կարող է բալանսավորել սենյակը։ Հաճարենին ունի բաց, մեղմ դարչնագույն երանգ, որը հեշտությամբ ներդաշնակվում է թե՛ բաց, թե՛ մուգ ինտերիերների մեջ։
Փայտե կահույքը համադրվում է գրեթե ցանկացած ֆոնի հետ
Եթե այլ նյութերից պատրաստված կահույքի տեսակները քմահաճ են ֆոնի, պատերի գույնի նկատմամբ, ապա փայտե կահույքը ավելի հեշտ է «մտերմանում» տարբեր երանգների հետ՝ սկսած սառը սպիտակից, մինչև շեշտադրված և վառ գույների պատերը։
Փայտը և բնական գործվածքները
Փայտե կահույքը հիանալի է համադրվում բնական գործվածքների հետ՝ բամբակ, քաթան, վուշ, բուրդ։ Օրինակ՝ հաճարենու փայտից պատրաստված մահճակալին կարելի է համադրել բաց գույնի բնական գործվածքից ծածկոց՝ ննջասենյակին հաղորդելով հանգիստ, բնական մթնոլորտ։
Նորաձևություն՝ բոլոր ժամանակների համար
Փայտը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից։ Ի տարբերություն որոշ ժամանակավոր դիզայներական լուծումների, բնական փայտից կահույքը մշտապես արդիական է։ Նույնիսկ տարիներ անց այն պահպանում է իր ակտուալությունը՝ անկախ թրենդների փոփոխություններից։
Դետալները՝ ինտերիերի լրացումներ
Բոլոր ժամանակներում կահույքի դիզայնի մեջ յուրաքանչյուր դետալ ունեցել է նշանակություն։ Իսկ փայտից, հատկապես հաճարենուց պատրաստված կահույքը թույլ է տալիս այդ դետալները արվեն սահուն, գեղարվեստական ամբողջ կատարողականությամբ։
Փայտը՝ ժամանակի փորձությամբ անցած որակ
Բոլորին է հայտնի, որ փայտը ամենաորակյալ և ամենադիմացկուն հումքն է, որը տարիներ, նույնիսկ դարեր շարունակ պահպանում է թե՛ տեսքը, թե՛ գույնը։ Ուստի բնական փայտե հումքից կահույք գնելը ոչ միայն հարմար է տեսքի ու ոճի տեսանկյունից, այլև՝ ներդրում է տարիների համար։
Ձեռք բերելով փայտյա կահույք՝ ցանկալի է հենց առաջին օրվանից ուշադրություն դարձնենք նրա խնամքին ու պահպանությանը, որպեսզի երկարացնենք կահույքի կյանքը։
10 05 2021