+374 41 811 118

ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ԻՆՏԵՐԻԵՐ․ ԿԱՀՈՒՅՔԻ ԴԱՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ԳՈՒՆԱՅԻՆ ԳԱՄՄԱ, ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Ննջասենյակի կահույքի ընտրության նրբությունների մասին մենք արդեն տեղեկացրել ենք։ Սակայն ննջասենյակի ինտերիերը մեծապես կախված է ոչ միայն ընտրված կահույքից ու սենյակի երանգներից, այլ այդ կահույքի ճիշտ դասավորությունից։ Առաջարկում ենք այս հոդվածով ծանոթանալ կահույքը դասավորելու, սենյակի գունային գամմայի ընտրության, ննջասենյակում տեխնիկայի և աքսեսուարների օգտագործման հմտություններին։

Կահույքի դասավորություն

Ցանկացած պարագայում սենյակում փորձեք հնարավորինս ազատ տարածություն թողնել։ Եթե ննջասենյակն այդքան էլ մեծ չէ, ապա մահճակալը տեղավորել ոչ թե սենյակի մեջտեղում, այլ գլխամասով պատին մոտեցրած։ Գլխի հատվածում պատի առկայությունը հարմարավետության և պաշտպանվածության զգացողություն է հաղորդում։ Չի կարելի մահճակալի գլխամասն ուղղել ջեռուցման սարքին կամ պատուհանին։ Չի կարելի մահճակալը տեղադրել դռան դեմ դիմաց, այդպես տարանցիկ քամին կանհանգստացնի ձեզ։ Փորձեք մահճակալն ու կահույքի մյուս մասն այնպես տեղավորել, որ երկու կողմից էլ ազատ տարածք լինի, որ հանգիստ մոտենաք ու վեր կենաք։

Գունային գամման

Կահույքի ընտրության կարևոր բաղադրիչներից մեկն էլ դրա գույնն է։ Հաճախ կահույքն ընդհանուր առմամբ ձեզ դուր է գալիս, սակայն ինչ-որ բան խանգարում է ձեզ։ Իրականում շատ բան կախված է գունային լուծումներից։ Վառ գույները ննջասենյակի համար տեղին չեն։ Վառ ատրիբուտ կարելի է օգտագործել ինչ-որ բան շեշտելու համար, դա էլ շատ զգուշորեն։ Ննջասենյակի ինտերիերի համար կիրառում են հիմնականում հանգիստ գույներ՝ բաց երկնագույնի երանգներ, պաստելային գույներ։ Հիշեք, որ ննջարանում պետք է հանգիստ, հաճելի լինի, իսկ գույներն անուղղակի ազդում են մեր ներաշխարհի վրա։

Տեխնիկա և աքսեսուարներ

Հաճախ կարող եք նկատել, որ տեխնիկան, մասնավորապես հեռուստացույցը, դարձել է նաև ննջասենյակի անբաժան մասը։ Մարդիկ հեռուստացույց են օգտագործում հյուրասենյակում, խոհանոցում, ննջարանում։ Սակայն գիտնականները շարունակում են պնդել, որ պետք է հրաժարվել ննջասենյակում ցանկացած տեխնիկայի ներկայությունից։ Հեռուստացույցը կարող է խանգարել ձեր առողջ քնին։ Իսկ եթե ամեն դեպքում չեք կարող առանց հեռուստացույցի, ապա այն պետք է տեղադրել այնպես, որ չվնասի ձեր տեսողությանը։ Այն պետք է տեղադրել 1-1.2 մետր բարձրության վրա։
Իսկ ինչ վերաբերում է աքսեսուարներին, ապա դրանք պետք են ցանկացած տեղ, բայց երբեք մի չարաշահեք դրանց օգտագործումը։ Նախ՝ սենյակը կարող եք ձևավորել հայելիով, այն վիզուալ մեծացնում է ննջասենյակի տարածքը։ Սենյակում կարող եք կախել մեկ մեծ նկար կամ ընտանեկան մի քանի միջին նկար։ Իհարկե, սենյակի ինտերիերը կարող եք ամբողջացնել ծաղիկների, մոմերի, ձեր ինչ-որ հավաքածուի իրերով, բայց փորձեք հնարավորինս քիչ իրեր ավելացնել։ Առաջին հերթին դրանք փոշի են հավաքելու, ստիպված եք լինելու հաճախ փոքր իրեր մաքրել, իսկ հետո՝ դրանք ինչ-որ պահի սկսելու են խանգարել։

Shkaff-ի մասնագետները կօգնեն ձեզ ընտրել լավագույն կահույքը՝ ձեր ընտրած ոճի մեջ։
Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԽՈՀԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ

Խոհանոցը տան ամենակարևոր սենյակներից մեկն է, որտեղ մենք անց ենք կացնում շատ ժամանակ՝ պատրաստելով համեղ ուտեստներ և ճաշակելով դրանք։

09 09 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՆՆՋԱՐԱՆԻ ԿԱՀՈՒՅՔ

Հետևեք մի քանի պարզ խորհուրդների, դրանք կդյուրացնեն ձեր գործն ու կօգնենք ննջասենյակի ինտերիերը պլանավորելու հարցում։

13 09 2019