+374 41 811 118

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՄԱՀՃԱԿԱԼԻ ՊԱՀԱՐԱՆԻԿ

Մահճակալի պահարանիկը ննջասենյակի կահույքի ոչ միայն կարևոր, նաև ամենաֆունկցիոնալ մասերից մեկն է։ Չէ՞ որ մենք սիրում ենք, որ մեր հանգստի ժամին հեռախոսը, գիրքը, ակնոցը, լուսամփոփը, ջրով բաժակը և մյուս անհրաժեշտ պարագաները լինեն մեր ձեռքի տակ։ Թե ինչին ուշադրություն դարձնել մահճակալի պահարանիկ ընտրելիս, կանդրադառնանք այս հոդվածում։

Սովորաբար ննջասենյակի կահույքի հավաքածուն ունենում է իր ոճին համապատասխան պահարանիկ, սակայն շատ դեպքերում պատվիրատուն կամ գնորդն ինքը կարող է թելադրել պահարանիկի ձևը, չափսը և մյուս հատկանիշները։

Պահարանիկի ընտրության ժամանակ չենք մոռանում մեր ննջասենյակի դասավորվածությունը․ այսինքն՝ որքան տեղ կա լուսամուտից կամ պատից մինչև մահճակալ ընկած հատվածում կամ արդյո՞ք զույգ պահարանիկներ ենք տեղադրելու մահճակալի երկու հատվածներում և այլն։ Այս հարցերի պատասխանները մեզ կօգնեն կողմնորոշվել պահարանիկի չափերի հարցում։ Այս հարցում կողմնորոշվել մեզ կօգնի նաև այն, թե ինչ ենք պատրաստվում դնել պահարանիկի վրա։ Եթե այն նախատեսում ենք օգտագործել միայն լուսամփոփի կամ հեռախոս դնելու համար, ապա մեծ չափի պահարանիկ ընտրելը, թերևս, անիմաստ է։

Փոքր չափի ննջասենյակներում հատակին կանգնող պահարանիկը կարելի է փոխարինել նաև պատին ամրացվող դարակով։ Այս տեսակի պահարանիկը ոչ միայն տեղ կխնայի սենյակում, այլև կստեղծի թեթև, օդային տպավորություն։

Ինչ վերաբերում է բարձրությանը, ապա պահարանիկի համար օպտիմալ բարձրությունը մահճակալին հավասար լինելն է։ Այս դեպքում ո՛չ գիշերն անզգույշ կխփվենք, ո՛չ էլ մթության մեջ բաժակը կամ մյուս իրերը գցենք մեր ձեռքից։

Մահճակալի պահարանիկի ոճի ընտրությունն անմիջականորեն կապ ունի մահճակալի և սենյակի մնացած կահույքի ոճի հետ, թեև գրագետ միքսը ևս միշտ կարող է որպես հետաքրքիր տարբերակ դիտարկվել։ Ժամանակակից ինտերիերներում մեծ տարածում ունեն դասական, հայ-թեք, մինիմալիզմ, քանթրի, անգամ բարոկկո ոճերի պահարանիկները․

Դասական

Այս ոճի պահարանիկները սովորաբար պատրաստվում են փայտից կամ փայտանյութից։ Երկարակյաց են և կարող են ինտեգրվել տարբեր ոճերի ինտերիերներում։

Մինիմալիզմ

Մինիմալիզմը ենթադրում է խիստ, համաչափ գծեր ու ձևեր՝ առանց ավելորդ զարդարանքների։ Այս ոճի պահարանիկներն առավել ներդաշնակ են սև, սպիտակ, բեժ, դարչնագույն գույներով։

Հայ-թեք

Հայ-թեքն իր սկզբունքներով նման է մինիմալիզմին, սակայն այս դեպքում մեծ նշանակություն է տրվում նյութին․ կարելի է համադրել կաշին, փայտը կամ մետաղը և ստանալ հետաքրքիր լուծումներով պահարանիկ։

Քանթրի

Քաղաքաբնակների հետաքրքրությունը դեպի գյուղական կյանք մեծ ճանաչում տվեց քանթրի ոճին։ Այս ոճի կահույքի հիմնական նյութը փայտն է, կամ դրա ընդօրինակումը ավելի մատչելի նյութերով։ 

Բարոկկո

Ժամանակի փորձությունն անցած բարոկկո ոճը շարունակում է մնալ ակտուալ և լրացնել մեր ինտերիերը։ Բարոկկոն չի ընդունում ուղիղ գծեր, այս ոճին բնորոշ են փքուն, զարդարուն, կլորավուն լուծումները՝ կիրառված բարձր արժեք ունեցող փայտի վրա։

Թե ինչպիսի բռնակներ ընտրել մահճակալի պահարանիկի համար, կարդացե՛ք մեր նախորդ հրապարակման մեջ։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ՄԱՆԿԱԿԱՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ (ՄԱՍ 1)

Մանկական սենյակը կարող է լինել գեղեցիկ, հետաքրքիր, բայց այն պարտադիր պետք է լինի անվտանգ։

09 11 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։

25 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՆՆՋԱՐԱՆԻ ԿԱՀՈՒՅՔ

Հետևեք մի քանի պարզ խորհուրդների, դրանք կդյուրացնեն ձեր գործն ու կօգնենք ննջասենյակի ինտերիերը պլանավորելու հարցում։

13 09 2019