Երբ ընտրում ենք աթոռներ տան կամ գրասենյակի համար, առաջին բանը, որ գրավում է ուշադրությունը, դրանց արտաքին տեսքն է։ Իսկ արտաքին տեսքը մեծապես կախված է պաստառի տեսակից։
Լավ ընտրված պաստառը կարող է ոչ միայն կահույքին յուրահատուկ շունչ հաղորդել, այլև երկար տարիներ ծառայել առանց գունաթափվելու կամ մաշվելու։
Պաստառի գործվածքը պետք է նաև դիմացկուն լինի առօրյա օգտագործման ժամանակ՝ անկախ այն բանից, թե աթոռները գտնվելու են ճաշասենյակում, խոհանոցում, թե այլ սենյակներում։
Ճաշելու գոտիներում հաճախ օգտագործվող աթոռների համար խորհուրդ է տրվում ընտրել խիտ հյուսք ունեցող, հատուկ մշակված գործվածքներ։ Սա հատկապես կարևոր է, եթե տանը փոքր երեխաներ կամ կենդանիներ կան։
Եթե նախընտրում եք հարմարավետությունն ու փափկությունը, միկրոֆիբրից կամ բամբակյա խառնուրդից պատրաստված պաստառները հիանալի տարբերակ են։ Դրանք շնչող նյութեր են, հարմար են ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային օրերին։ Բացի այդ, միկրոֆիբրը հեշտությամբ մաքրվում է, ինչը հատկապես կարևոր է երեխաների անզգուշորեն թողած բծերը մաքրելու համար։
Լյուքս տարբերակներ փնտրողների համար շուկայում կան թավշյա և կաշվե պաստառներ։ Թավիշը շքեղություն է հաղորդում միջավայրին, իսկ բնական կամ արհեստական կաշին ոճային է և դիմացկուն։ Սակայն պետք է հաշվի առնել, որ թավիշը զգայուն է փոշու և քերծվածքների նկատմամբ, իսկ կաշվե աթոռները կարող են տաքանալ ամռանը, և դրանց վրա նստելը կարող է անհարմարություն պատճառել։
Եթե ձեզ դուր են գալիս դասական ոճի ինտերիերները, ապա թե՛ աթոռների հումքի, թե՛ պաստառի տեսակի հարցում պետք է նախապատվությունը տալ դիմացկուն նյութերին, օրինակ փայտին, իսկ պաստառի դեպքում՝ ժակարդին կամ նաբուկին։ Դրանք, անշուշտ, կդիմանան ժամանակի փորձությանը և կբարձրացնեն տան ինտերիերի արժեքը։
Այս պաստառների համեմատաբար խիտ կառուցվածքը թույլ է տալիս մաքրել փոշին կամ թեթև բծերը առանց ջանքերի, իսկ ժակարդը տալիս է ավելի «թանգարանային» էսթետիկա՝ ընդգծելով դասական ոճը։
Եվ վերջապես, պետք չէ մոռանալ պաստառի գույնի և նախշերի մասին։ Մուգ գույները թաքցնում են փոքր բծերը, իսկ վառ գույներն ու նախշերը կարող են ուրախություն ու էներգիա հաղորդել սենյակին։
Shkaff-ի աթոռները պաստառապատված են ամուր, դիմացկուն և հեշտ խնամք պահանջող գործվածքներով, որոնք կլրացնեն ձեր ինտերիերը՝ դրան հաղորդելով թարմ տեսք։
Փափուկ կահույքը բնակելի տարածքներից տեղափոխվել է նաև գրասենյակային տարածք, մի փոքր ձևափոխվել և դարձել դրա անբաժանելի մասը։
02 03 2020