+374 41 811 118

Ննջասենյակի կոմոդ․ ինչպես ընտրել

Ննջասենյակում կոմֆորտ ստեղծելու համար կարևոր է ոչ միայն հարմարավետ կահույքի ընտրությունը, այլ նաև ընդհանուր ինտերիերի ներդաշնակությունը։ Այդ ներդաշնակությանը կարելի է հասնել թե՛ կահույքի ոճի ու երանգների համադրությամբ, թե՛ սենյակում կարգուկանոնի հաստատմամբ, որին կարող է նպաստել ֆունկցիոնալ կահույքը։

Պահարանները ննջասենյակի կահույքի ֆունկցիոնալ բաղադրամասն են։ Երբ պահարանի հարցում կատարվել է ճիշտ ընտրություն, ապա ննջասենյակի տարածքը կարելի է օգտագործել հնարավորինս խելամիտ և հաղորդել նրան հավաք, ինքնատիպ տեսք։

Կոմոդը՝ որպես ննջասենյակային կահույքի մաս, ունի երկար պատմություն։ Տարբեր ժամանակներում դրա ֆունկցիոնալ նշանակությունը զուգադրել են նաև դեկորատիվ էլեմենտներ՝ զարդարելով այն զանազան օրնամենտներով, տարբեր ոճի բռնակներով։ 

Այսօր էլ կահույքագործները շարունակում են էքսպերիմենտներ անել կոմոդների հետ՝ փոփոխելով դրա կառուցվածքը, դարակների ու դռների ձևը, ոճը և այլն։

Ժամանակակից ինտերիերներում կարելի է հանդիպել տարաված դարձած երեք տեսակի կոմոդներ․

- Դասական
- Կուպե
- Զարդասեղան կոմոդ

Դասական կոմոդները մեծ, դուրս քաշվող դարակներով պահարաններն են՝ նախատեսված սպիտակեղենի, ներքնազգեստի և այլ պարագաների համար։ Դրանք, որպես կանոն, շատ բարձր չեն, և հեշտորեն կարող են կիրառվել նաև որպես ծաղիկների, հեռուստացույցի կամ այլ պարագաների համար սեղան։ Մանկական ննջասենյակներում դասական կոմոդները կիրառվում են նաև որպես հիմնական պահարան հագուստի համար։

Կուպե կոմոդները դասական կոմոդի և սովորական պահարանի համադրությունն են՝ իհարկե ավելի սեղմ չափերով։ Դրանք ունեն և՛ դուրս քաշվող, և՛ բացվող դռներով դարակներ։ Կուպե կոմոդներն իրենց տարողունակության և տարատեսակ պահոցների շնորհիվ օպտիմալ լուծում են փոքր ննջասենյակների համար։
Զարդասեղան կոմոդները դասական կոմոդի տեսակ են՝ համադրված հայելիով։ Որոշ դեպքերում դրանց ամենավերևի դարակը հարմարեցված է լինում կոսմետիկայի և զարդերի համար, իսկ հայելին շրջանակված է լինում ընդհանուր կոմոդի ոճով և նյութով։

Նշված երեք տեսակների կոմոդներն էլ համադրվում են գրեթե բոլոր տեսակի ինտերիներներում՝ իհարկե մեծ նշանակություն տալով կահույքի գույնին և աքսեսուարների ընտրությանը։ Օրինակ՝ մինիմալիստական ոճի ինտերիերներում գեղեցիկ են համարվում սպիտակ, սև, մոխրագույն կամ դարչնագույն երանգների դասական կոմոդները՝ լրացված երկրաչափական ֆորմաների բռնակներով։ 

Վառ երանգների և ֆորմաների կոմոդները անմիջապես ուշադրություն են գրավում և վիզուալ կերպով «գողանում» տարածքի մեծ մասը։ Հետևաբար նման մոդելների կոմոդներ ընտրելիս կարևոր է հաշվի առնել սենյակի չափսերը։

ԽՈՀԱՆՈՑԻ ՍԵՂԱՆԱԾԱԾԿ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Սեղանածածկը (ռուս․ столешница) խոհանոցային կահույքի ամենաֆունկցիոնալ հատվածներից մեկն է։

04 07 2022

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ

Եթե մեր հեռավար աշխատանքը տևական բնույթ է կրում, ուրեմն առանձին աշխատանքային գոտի ունենալու կարիքը դառնում է գրեթե հրատապ։

19 12 2021

ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆ-ԿՈՒՊԵ․ ՄՇՏԱՊԵՍ ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐ

Իր հարմարավետ տեխնիկական լուծումների և պրակտիկ բնույթի շնորհիվ՝ զգեստապահարան-կուպեն այլևս դժվար է իր տեղը զիջում զգեստապահարանի մեկ այլ տեսակի։

21 10 2021