+374 41 811 118

ԽՈՀԱՆՈՑԻ ՍԵՂԱՆԱԾԱԾԿ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Սեղանածածկը (ռուս․ столешница) խոհանոցային կահույքի ամենաֆունկցիոնալ հատվածներից մեկն է։ Աշխատանքային այս տարածքը, որտեղ տեղի են ունենում մթերքների մշակումը և ուտելիքի պատրաստումը, բացի իր ֆունկցիոնալ նշանակությունից, լուծում է նաև էսթետիկ կարևոր խնդիր և կարող է մեծ դեր ունենալ խոհանոցային կահույքի ստեղծած ընդհանուր  տպավորության մեջ։

Սեղանածածկերի տեսակները բազմաթիվ են։ Ժամանակակից տեսակներները մոնոլիտ են, չունեն կապեր, քանի որ դրանք, որպես այդպիսին, փչացնում են կահույքի ընդհանուր տեսքը։

Պայմանավորված իր կատարած կարևոր գործառույթներով՝ լավ սեղանածածկին բնորոշում են մի շարք չափանիշներ․

- Դիմացկունություն բարձր ջերմաստիճանների նկատմամբ
- Ջուր և այլ հեղուկներ չկլանելու հատկություն
- Ծակող, կտրող գործիքների նկատմամբ դիմացկունություն
- Քիմիական հիմք ունեցող մաքրող միջոցների նկատմամբ դիմացկունություն
- Տհաճ հոտերը չկլանելու հատկություն
- Հեշտ խնամվող մակերես

Խոհանոցային կահույքի արտադրության մեջ երկար ժամանակ մեծ տարածում ունեին մարմարից կամ գրանիտից պատրաստված սեղանածածկերը, սակայն ժամանակակից կահույքագործության կիրառվում են այլ նյութեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները։

Բավական լայն կիրառություն ունեն բնական քարից պատրաստված սեղանածածկերը։ Բացի շքեղ արտաքին տեսքից, որը թույլ է տալիս մակերեսի երանգային բազմազանությունը՝ այս նյութից պատրաստված սեղանածածկերն աչքի են ընկնում վերը նշված կարևոր հատկանիշներով՝ ջերմության և խոնավության նկատմամբ դիմացկունությամբ, ամրությամբ։ Բնական քարից սեղանածածկերը հեշտ է խնամել, ինչն էլ շատ կարևոր է դրանց երկարակեցության համար։

Լամինացված փայտատաշեղային սալերից (ЛСДП) պատրաստված սեղանածածկերը ևս առավելություն ունեն դիզայնի բազմազանության տեսանկյունից։ Ի տարբերություն բնական քարի, այս նյութից սեղանածածկերն ավելի մատչելի արժեք ունեն, հեշտ են արտադրվում և հեշտ են տեղադրվում։

ՄԴՖ կոչվող նյութից պատրաստված սեղանածածկերն աչքի են ընկնում ամրությամբ և իրենց հիմքի մեջ թունավոր նյութերի բացակայությամբ։ Դրանք էկոլոգիապես մաքուր են, դիմացկուն և իրենց խտության շնորհիվ չեն կլանում խոնավությունը, չի դառնում տարատեսակ սնկերի ու միկրոօրգանիզմների բազմացման վայր։ 
    
Էկոլոգիապես մաքուր ու անվտանգ նյութերի հիմքում առաջնային տեղ ունի բնական փայտը։ Հատուկ մշակում անցնելուց հետո՝ բնական փայտը դառնում է դիմացկուն խոնավության և բարձր ջերմաստիճանի նկատմամբ։ Որպես կանոն կիրառվում են հաճարենու, կաղնու, ընկուզենու փայտատեսակները, որոնք բացի էկոլոգիապես մաքուր բնույթից, ունեն նաև շքեղ տեքստուրա և դասական տեսք են հաղորդում ողջ կահույքին։

Բացի մարմարից, գրանտից և թվարկված մյուս նյութերից, շատ կահույքագործներ և պատվիրատուներ նախապատվությունը տալիս են նաև ակրիլին, ագլոմերատին, կերամիկային և այլ նյութերի։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԲԱԶԿԱԹՈՌ

Բազկաթոռը, որպես կանոն, լինում է ընդհանուր փափուկ կահույքի հավաքածուի մի մասը և իր ֆորմայով և դիզայնով համապատասխանում է բազմոցին։

04 04 2022

ԱՐԴՅՈՔ ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՀՈՒՅՔԻ ՆԵՐԿԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ներկապատումը լավ հնարավորություն է նախընտրած երանգով կահույք ստանալու համար։ Այն երկարացնում է նաև կահույքի կյանքը՝ հումքը պաշտպանելով ժամանակի ընթացքում արագ մաշվելուց։ 

29 06 2022

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՓԱՅՏԵ ՄԱՀՃԱԿԱԼ

Մահճակալների տեսակներն, ըստ հումքի, բազմազան են, սակայն այս հրապարակման մեջ մենք կանդրադառնանք փայտե մահճակալներին և դրանց առանձնահատկություններին։

17 04 2021