+374 41 811 118

Ինչպես ընդարձակել հյուրասենյակը կահույքի միջոցով

Թերևս տրամաբանական է հնչում, որ փոքր սենյակն կարող է ավելի փոքրանալ, երբ այնտեղ կահույք ենք տեղավորում։ Սակայն ինտերիեր դիզայնը, թեև ճշգրիտ գիտություն չէ, այնուհանդերձ առաջարկում է մի քանի տարբերակ, որոնք կարող են գոնե վիզուալ տեսանկյունից ընդարձակել փոքր սենյակը։

Փոքր սենյակ կահավորելիս կարևորը համամասնությունների պահպանումն է և կահույքի գրագետ օգտագործումը։ Հենց այստեղ է, որ կահույքի ձևին հավասար կարևորվում  է նաև նրա ֆունկցիոնալությունը։ Իսկ ֆունկցիոնալությունը հոմանիշ չէ մեծ ծավալներին։ Անգամ միջին կամ փոքր չափի դեպքում էլ հնարավոր է ստանալ ֆունկցիոնալ կահույք։ 

Ինչի՞ց սկսել․

Թե ինչպես հաշվարկել սենյակում կահույքի չափսերը, մենք արդեն ներկայացրել ենք նախորդ հոդվածներից մեկում։ Սակայն այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ կահույք ընտրել փոքր սենյակի համար, չէ՞ որ մեր սենյակը կարող է փոքր լինել, բայց պահանջները, որոնք ունենք տվյալ սենյակի նկատմամբ, կարող են շատ լինել։ 

Նման իրավիճակներում խորհուրդ է տրվում ընտրել շատ հնարավորություններ ունեցող կահույք։ Իսկ պահարանի դեպքում հնարավորություններ ասելով նկատի ունենք դարակների մեծ քանակությունը, որտեղ կարող ենք տեղավորել մեր իրերը։ Բնականաբար այստեղ պետք է հաշվի առնել այն, որ բաց դարակները վիզուալ աղմուկ կարող են ստեղծել, ինչի արդյունքում սենյակը կստանա թափթփված տեսք։ Միագույն փակ դռներով դարակներով պահարանը կարող է իդեալական լուծում լինել փոքր ինտերիերում։

Ի դեպ, դարակների մեր պահանջը կարելի է լրացնել նաև բազմոցի կամ պուֆերի պահոցներում, որոնք կարող են ծառայել ծածկոցներ, հագուստ և այլ պարագաներ պահեստավորելու համար։ 

Հյուրասենյակում իմպրովիզներ անելու առիթները շատ են, և դրանցից մեկը լրագրային սեղանիկն է։ Ժամանակակից ինտերիերներում դասական չորսոտանի լրագրային սեղանիկներին երբեմն փոխարինում են սնդուկները, հարթ պուֆերը, արկղերը, որոնք հրաշալի վայր են իրեր պահելու համար։ 

Սենյակի ընդարձակման մեջ մեծ դեր ունի լույսը։ Ընդ որում այստեղ կարևորը ոչ թե մեծ ու լայն լուսամուտների առկայությունն է, այլ լուսավոր միջավայրի ստեղծումը։ Վերջինս հնարավոր է իրականացնել ինտերիեր դիզայներների երկու օգնականների՝ բաց երանգավորման և հայելիների միջոցով։

Գաղտնիք չէ, որ բաց երանգները ավելի լուսավոր ու ընդարձակ են դարձնում թե՛ առարկան, թե՛ միջավայրը։ Հետևաբար փոքր սենյակներում մուգ գույնի կահույքի կամ պատերի կիրառությունը կարող է կրճատել տարածքը։ Սակայն եթե այնուհանդերձ որոշել եք մուգ գույներ կիրառել ինտերիերում, ապա խորհուրդ է տրվում դա անել ակցենտավորման տեսքով, օրինակ՝ սենյակի միայն մի պատը մուգ գույն ներկելով, բաց գույնի բազմոցի վրա մուգ բարձեր կիրառելով և այլն։ Այս հնարքները կարող են հետաքրքիր դարձնել ձեր ինտերիերը՝ առանց վտանգելու նրա չափերը։

Ինչպես նշեցինք, մեծ դեր ունեն նաև հայելիները։ Լույսն անդրադաձնելու նրանց ունակության շնորհիվ հնարավոր է ցանկացած միջավայր դարձնել ընդարձակ ու լուսավոր, և դեռ ավելին՝ օգտվել հայելիներից ամեն պահի։

Հյուրասենյակն ընդարձակելու կանոններից մեկն ազատ տարածության պահպանումն է։ Կահույքը սենյակում չպետք է խցկված լինի, այլ անհրաժեշտ է ազատ տարածություն լինի թե՛ բազմոցի, թե՛ սեղանի և թե՛ կահույքի մյուս մասերի շուրջը։ 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԽՈՀԱՆՈՑԻ ՍԵՂԱՆ

Խոհանոցի սեղանի ընտրությունը պահանջում է հաշվի առնել մի շարք գործոններ, որոնք սեղանը չեն զրկի ֆունկցիոնալությունից, էրգոնոմիկությունից, հարմարավետությունից։

10 03 2022

ՈՐՏԵՂ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՏԵՂԱԴՐԵԼ ՄԱՀՃԱԿԱԼԸ

Անհրաժեշտ է հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք․ ամենամեծ խորհրդատուն փորձն է։

03 05 2021

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՆՆՋԱՐԱՆԻ ԿԱՀՈՒՅՔ

Հետևեք մի քանի պարզ խորհուրդների, դրանք կդյուրացնեն ձեր գործն ու կօգնենք ննջասենյակի ինտերիերը պլանավորելու հարցում։

13 09 2019