+374 41 811 118

ԱՐԴՅՈՔ ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՀՈՒՅՔԻ ՆԵՐԿԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ներկապատումը լավ հնարավորություն է նախընտրած երանգով կահույք ստանալու համար։ Այն երկարացնում է նաև կահույքի կյանքը՝ հումքը պաշտպանելով ժամանակի ընթացքում արագ մաշվելուց։ 

Կահույքի ներկանյութերի շուկան բազմազան է․ այստեղ կարող ենք գտնել ամենատարբեր բաղադրության, երանգների ներկեր, որոնց ընտրությունից է կախված ոչ միայն կահույքի, այլ նաև մեր անվտանգությունը։ Իսկ ինչո՞վ է վտանգավոր ներկանյութը մեր առողջության համար․

Ավանդական դարձած ներկերի բաղադրության մեջ առկա են տարատեսակ քիմիական միացություններ, լուծույթներ, մասնավորապես մրջնալդեհիդ, մետաղներ, ամոնիակ, որոնք թեև ավելի դիմացկուն են դարձնում կահույքը, բայց բացասական ազդեցություն են թողնում մարդկանց ինքնազգացողության վրա։ Ընդ որում, այդպիսի ներկերի վնասակարությունը ժամանակի ընթացքում ավելի է մեծանում։ 

Գտնվելով վերոնշյալ նյութերով կահավորված միջավայրում՝ մարդկանց մոտ սկսում է սուր գլխացավ, սրտխառնոց, ալերգիա, շնչարգելություն։ Այսպիսի իրավիճակներում կահույքի ներկանյութը գուցե ամենավերջին բանը կարող է լինել, որը կարող է վատ ինքնազգացողության պատճառ թվալ, մինչդեռ քիմիական լաբորատորիաներում արված հետազոտությունները ապացուցում են, որ կահույքի պատրաստման մեջ կիրառված և՛ ներկանյութերը, և՛ լաքը և՛ սոսինձն անմիջական ազդեցություն ունեն մեր առողջության վրա։

Վերջին տարիներին մեծացել է էկոլոգիապես անվտանգ միջավայր ստեղծելու տենդենցը։ Շատերը էկոլոգիապես մաքուր և անվտանգ միջավայր ասելով հասկանում են զուտ շրջակա բնությունը և իրենց բնակության վայրը տեղափոխում են քաղաքի փոշուց ու աղմուկից հնարավորինս հեռու, մինչդեռ էկոլոգիական «աղետ» կարող է առաջանալ նաև տան ներսում՝ առաջին հայացքից անմեղ թվացող կահույքի պատճառով։

Բարեբախտաբար նույն տենդենցի շրջանակներում արտադրողները սկսել են առաջարկել նաև էկոլոգիապես մաքուր ներկեր, որոնք ավելի անվտանգ են առողջության համար, բայց և իրենց որակով չեն զիջում ավանդական ներկերին։ 

Նոր սերնդի ներկերի բաղադրության մեջ նվազագույնի է հասցված քիմիական միացությունների քանակությունը։ Էկոլոգիական ներկանյութերը, բնականաբար, ավելի բարձր արժեք ունեն, քանի որ դրանց մեջ կիրառված են բնական նյութեր, դե իսկ պատրաստման համար էլ անհրաժեշտ են ավելի բարձրակարգ մասնագետներ։ 

Էկոլոգիապես մաքուր ներկերը, որոնք, ի դեպ, կիրառվում են Shkaff-ի կահույքի արտադրության մեջ, չորացման ընթացում վնասակար նյութեր չեն արտազատում, արագ են չորանում, ինչը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում կրկնակի շերտով ներկապատել։ Բացի այդ, այս ներկերը չունեն տհաճ հոտ, ժամանակի ընթացքում չեն դեղնում, դեռ ավելին՝ օգնում են կահույքին դառնալ խոնավադիմացկուն և ավելի ամուր։    
    
Այս ներկերի կիրառությունը շատ կարևոր է ցանկացած կահույքի պատրաստման մեջ, սակայն երբ խոսքը գնում է ննջասենյակի կահույքի կամ մանկական մահճակալների պատրաստման մասին, ապա այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, քանի որ դրանք այն վայրերն են, որտեղ մարդն անց է կացնում իր հանգիստը, իսկ լիցքաթափված մարմինն ավելի անպաշտպան է դառնում շրջակա միջավայրի ազդեցության նկատմամբ։

Shkaff-ի էկոլոգիապես մաքուր ներկերով պատրաստված կահույքին ծանոթացե՛ք մեր կայքում։

ԼՐԱԳՐԱՅԻՆ ՍԵՂԱՆԻԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ինչի՞ն պետք է ծառայի լրագրային սեղանիկը։ Սա այն կարևոր հարցն է, որի պատասխանները կօգնեն մեզ ճիշտ կողմնորոշվել լրագրային սեղանիկի ընտրության հարցում։ 

23 06 2021

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՊԱՀԱՐԱՆ

Փոքրիկի ծնվելուն պես տան ինտերիերը մասնակիորեն սկսում է հարմարվել նոր անդամի կյանքին ու պահանջմունքներին։

01 06 2022

ԳՐՔԱՁԵՎ ԲԱԶՄՈՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հարմարավետ ինտերիերի գաղտնիքը ճիշտ ընտրված փափուկ կահույքի մեջ է։ Իսկ երբ խոսում ենք փափուկ կահույքի մասին, առաջին հերթին նկատի ենք ունենում բազմոցը։

24 05 2021