+374 41 811 118

ԽՈՀԱՆՈՑԻ ՓԱՅԼՈՒ՞Ն ԹԵ՞ ԱՆՓԱՅԼ ՄԱԿԵՐԵՍՆԵՐ

Խոհանոցային կահույքի մակերեսի հարցը մշտապես տարբեր կարծիքների բախման առիթ է։ Մասնագետների և պատվիրատուների մի մասը պնդում են, որ փայլատ մակերեսներն ավելի պրակտիկ են և մոդայիկ, իսկ մյուսներն այն կարծիքին են, որ փայլուն մակերեսները խոհանոցը դարձնում են ավելի լուսավոր ու ճոխ։ 

Ըստ երևույթին՝ երկու կարծիքն էլ ճիշտ են, սակայն խորհուրդ ենք տալիս ընտրություն կատարելիս ոչ թե առաջնորդվել մոդայով կամ ճոխությամբ, այլ՝ հաշվի առնել խոհանոցի առանձնահատկություններն ու մեր սովորությունները։

Եկեք դիտարկենք երկու տեսակի մակերեսների առավելություններն ու թերությունները։

Փայլուն մակերեսներ

Այս տեսակի մակերեսները՝ սեղանածածկերը, դարակներն ու դռները, իսկական փրկություն են փոքրիկ խոհանոցների դեպքում, քանի որ կարողանում են անդրադարձնել լույսը, իսկ դա հնարավորություն է տալիս վիզուալ կերպով ընդարձակելու խոհանոցը։ 

Մեծ նշանակություն ունի նաև գույնը։ Փայլուն մակերեսների դեպքում նախընտրելի է բաց գույների՝ սպիտակի կամ պաստելային գույների կիրառությունը։ Ընդ որում ինտերիեր դիզայներները խորհուրդ են տալիս փայլուն մակերեսներ օգտագործել այնպիսի դեպքերում, երբ խոհանոցն ու ճաշասենյակն իրարից առանձին են, այլապես խոհանոցի փայլը կարող է գրավել ճաշող մարդկանց ուշադրությունը։ 

Փայլուն մակերեսներն աչքի են ընկնում մի թերությամբ, որն էլ շատերին է ստիպում երկմտել դրանց ընտրության հարցում։ Պրակտիկան ցույց է տվել, որ փայլուն մակերեսների վրա որպես կանոն երևում են մատնահետքերը, ջրի կաթիլների հետքերը, փոշին, ինչն էլ թափթփված տպավորություն է ստեղծում խոհանոցում։ Բացի այդ, ոչ շատ որակյալ նյութերի կիրառման հետևանքով այդ մակերեսների վրա հեշտությամբ առաջանում են բծեր, խազեր, որոնց դեմ, ի տարբերություն մատնահետքերի ու փոշու, մաքրող միջոցներն անզոր են։

Փայլատ (անփայլ) մակերեսներ

Ի տարբերություն փայլուն մակերեսների՝ փայլատները լույսը չեն անդրադարձնում, սակայն փոխարենը նրբաճաշակ համադրություն են կազմում այն դեպքերում, երբ խոհանոցն ու ճաշասենյակը միասին են։ Եթե ցանկանում եք, որ ձեր խոհանոցին բնորոշ դառնան շքեղությունն ու ճոխությունը, ապա փայլատ մակերեսներն ամենալավ ընտրությունը չեն լինի, քանի որ դրանք ավելի հանդարտ տպավորություն են թողնում դիտողի աչքին և խոհանոցը դարձնում են փոքր-ինչ մտերմիկ տարածք։ 

Այս տեսակի մակերեսները՝ գուներանգային բազմազանությունից բացի, հիանալի տարբերակներ ունեն տարատեսակ ֆակտուրաների ձևով։ Օրինակ՝ փայտե ֆակտուրան շատ ավելի նրբաճաշակ և իրական տեսք ունի փայլատ մակերեսի վրա, քան՝ փայլունի։

Սակայն փայլատ մակերեսները շատ ավելի հեշտ է խնամելը։ Դրանց վրա հետքերը չեն մնում, իսկ դա նշանակում է, որ դարակներն ու սեղանածածկն ամեն անգամ խոհանոց մտնելիս պետք չէ սրբել։ 

Շատ դեպքերում ինտերիեր դիզայներները համադրում են այս երկու տեսակի մակերեսները և ստանում պրակտիկ ու լուսավոր խոհանոցային միջավայր։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԽՈՀԱՆՈՑԻ ՍԵՂԱՆԱԾԱԾԿ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Սեղանածածկը (ռուս․ столешница) խոհանոցային կահույքի ամենաֆունկցիոնալ հատվածներից մեկն է։

04 07 2022

ԻՆՉԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ԱԹՈՌՆԵՐ ԳՆԵԼԻՍ

Այս հոդվածում մենք ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել աթոռների ընտրությանը։

09 03 2020

ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆ-ԿՈՒՊԵ․ ՄՇՏԱՊԵՍ ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐ

Իր հարմարավետ տեխնիկական լուծումների և պրակտիկ բնույթի շնորհիվ՝ զգեստապահարան-կուպեն այլևս դժվար է իր տեղը զիջում զգեստապահարանի մեկ այլ տեսակի։

21 10 2021