+374 41 811 118

5 միֆ օրորոցի մասին, որոնք արժե մոռանալ

Երեխայի լույս աշխարհ գալով մենք փորձում ենք ստեղծել լավագույն պայմանները նրա առօրյայի ու հանգստի համար։ Սակայն փոքրիկների խնամքի ու կարիքների վերաբերյալ այնքան տարբեր են կարծիքները, որ հաճախ շփոթության մեջ են գցում նորաթուխ ծնողներին։ Այդպիսի տարաբնույթ միֆերի թեմա է, օրինակ, օրորոցը։

Այս հոդվածում կբացահայտենք 5 ամենատարածված միֆերը օրորոցի մասին և կօգնենք ձեզ կողմնորոշվել առանց ավելորդ մտահոգությունների։

Միֆ 1. Օրորոցն անհրաժեշտ է միայն նորածնի համար

Շատերը կարծում են, որ օրորոցն անհրաժեշտ է միայն կյանքի առաջին ամիսներին։ Իրականում կան մոդելներ, որոնք հեշտությամբ փոխակերպվում են մանկական մահճակալի, իսկ որոշները՝ նույնիսկ աթոռ-սեղանի։ Այսպիսով, ճիշտ ընտրված օրորոցը կարող է ծառայել մինչև 3 և ավելի տարեկանը։

Միֆ 2. Տարբերություն չկա, թե ինչ տեսքի օրորոց ընտրենք

Ճիշտ է, արտաքնապես օրորոցների մեծ մասն իրար նման է, սակայն այլ բան է դրանց կառուցվածքը։ Տարբեր մոդելներ ունեն տարբեր ֆունկցիոնալություն՝ բարձրության կարգավորում, հանվող կամ իջեցվող կողային պատ, պահոցներ, ճոճ և այլն։ Այդ իսկ պատճառով, կարևոր է ընտրել ոչ թե ամենագեղեցիկ ու նորաձևը, այլ ամենահարմար տարբերակը ձեր տան և երեխայի կարիքների համար։

Միֆ 3. Օրորոցը պետք է անպայման ճոճվող լինի

Ճոճվող օրորոցները շատերին են գրավում, սակայն տարբեր երեխաներ տարբեր կերպ են արձագանքում դրանց։ Որոշ փոքրիկների մոտ ճոճումը անհանգստություն է առաջացնում կամ կախվածություն դրանից։ Բացի այդ, այս մեխանիզմը երբեմն կարող է վտանգավոր դառնալ, հատկապես երբ երեխան սկսում է ինքնուրույն շարժվել։ 

Միֆ 4. Եթե օրորոցը թանկ է, ուրեմն որակով է

Բոլոր ոլորտներում է վաղուց ակնհայտ է, որ թանկ լինելը միշտ չէ, որ նշանակում է բարձր որակ։ Օրորոցի ընտրության հարցում առավել կարևոր են այնպիսի գործոններ, ինչպիսիք են անվտանգությունը, էկոլոգիական նյութերը, կառուցվածքի կայունությունն ու հարմարավետությունը։ Լավ ապրանք կարելի է գտնել նաև մատչելի գնով՝ պարզապես ուշադրություն դարձնելով մանրամասներին։

Միֆ 5. Օրորոցը պետք է հարմար լինի միայն երեխային
Իհարկե, փոքրիկի հարմարավետությունն առաջնային է, սակայն չի կարելի մոռանալ ծնողների մասին։ Օրորոցը պետք է լինի հարմար նաև մայրիկի կամ հայրիկի համար՝ երեխային հեշտությամբ վերցնելու կամ պառկեցնելու, բարձրությունը կարգավորելու, օրական բազմիցս մոտենալու տեսանկյունից։ Անհարմար օրորոցը կարող է շուտով դառնալ գլխացավանք՝ մեջքի ցավերից մինչև քնի բացակայություն։

Օրորոցը երեխայի առաջին անկյունն է այս աշխարհում, իսկ դրա ընտրությունը՝ պատասխանատու որոշում։ Ուստի շատ կարևոր է ընտրություն կատարելուց առաջ ուսումնասիրել լավ օրորոցի կարևոր հատկանիշները և իհարկե վստահել փորձառու արտադրողին։

Փայտե կահույքի համադրումները ժամանակակից ինտերիերում

Բնական փայտը՝ իր ջերմ երանգներով և կառուցվածքով, սենյակին հաղորդում է հարմարավետություն ու կայունության տպավորություն։ 

02 06 2025

Իդեալական մահճակալ․ ինչպե՞ս ընտրել՝ ըստ չափի, ձևի և ոճի

Ճիշտ ընտրված մահճակալը կարող է բարելավել քնի որակը, ստեղծել ներդաշնակ ինտերիեր և տարիներ շարունակ հուսալիորեն ծառայել մեզ։

26 05 2025

Հաճարենու փայտից պատրաստված կահույքի հինգ առավելություն

Բնական փայտից կահույքը բոլոր ժամանակներում էլ ունեցել է իր կարևոր տեղը ինտերիերում։

12 05 2025