+374 41 811 118

Ինչու է գեղեցիկ պատինայի էֆեկտով կահույքը

Չնայած ժամանակակից կահույքի մինիմալիստական տենդենցներին, հնաոճ կահույքը շարունակում է իր հաստատուն երկրպագուների բանակն ունենալ։ 

Հնաոճ կահույքով ինտերիերը թվում է գրավիչ, հետաքրքիր, սակայն միշտ չէ, որ այդպիսի կահույքի հետևում տասնամյակների պատմություն է լինում, երբեմն նոր պատրաստված կահույքին հնաոճ տեսք է հաղորդում հատուկ նյութը, որը կոչվում է պատինա։

Ի՞նչ է պատինան

Patina իտալական ծագում ունեցող բառով բնորոշում են այն հատուկ թաղանթը, բարակ շերտը, որը տարիների ընթացքում ձևավորվում է պղնձե, բրոնզե և լատունից մակերեսների վրա։ Այն առաջանում է թթվածնի, խոնավության և միջավայրի այլ գործոնների փոխազդեցության արդյունքում։

Երբեմն պատինա են անվանում նաև ժամանակի ընթացքում քարի, փայտի մակերեսների վրա առաջացած բծերը։

Ժամանակի այսպիսի դրոշմը առարկաների վրա գրավել է բոլոր ժամանակների նկարիչներին ու վարպետներին, և նրանք սկսեցին դիտավորյալ պատինացնել առարկաները՝ օգտագործելով քիմիական տարատեսակ լուծույթներ։ Մ․թ․ա․ առաջին հազարամյակի չինական որոշ սկզբնաղբյուրներում նույնիսկ պահպանվել է այդպիսի մի լուծույթի բաղադրություն։

Հնության այդ էֆեկտն այսօր էլ է գրավում մարդկանց։ Կահույքագործները լայնորեն կիրառում են այդ յուրահատուկ պատինա նյութը՝ նմանակելով հնացած մետղական կամ փայտե մակերեսները, բացահայտելով և ընդգծելով դրանց գեղեցկությունը։

Ժամանակակից կահույաքագործության մեջ կիրառվում են պատինայի երեք տարբերակ․

Թանձր մածուկանման, որի հիմնական երանգները ոսկեգույնն ու ժանգագույնն են,
Ջրիկ լաք, որն ունի դեղնավուն երանգ
Տարբեր ներկանյութերից պատրաստված լուծույթ, որը փոխում է առարկայի հիմնական գույնը։

Առավել ինքնատիպ ու գրավիչ է թվում կահույքի առանձին դետալների, օրինակ՝ բռնակների, շրջանակների, ոտնակների կամ էլ զարդաքանդակների պատինացումը։ 

Պատինա նյութի այդպիսի հաջող կիրառմամբ կահույքի մոդելներ կան Shkaff ընկերության տեսականիում։ Պատինայով ձևավորման աչք շոյող օրինակներ են Gioconda, Malaysia, Bugatti, Napoleon ճաշասենյակի հավաքածուները, Rococo, Twin-Twin, Bella, Camellia մահճակալները, դրանց ձեռագործ զարդաքանդակները։


 

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՐԿՏԵՂԱՆԻ ՄԱՀՃԱԿԱԼ (ՄԱՍ 1)

Ննջասենյակի կահավորման առանցքը մահճակալն է։ Հենց նրա չափերից, ձևից ու դիրքից է կախված մեր ննջասենյակի տարածության օպտիմալ օգտագործումը և իհարկե մեր հանգիստ ու հարմարավետ քունը։

15 06 2022

ԽՈՀԱՆՈՑԻ ԱԹՈՌՆԵՐ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Բարեբախտաբար շուկայում առկա են բազմատեսակ խոհանոցային աթոռներ, որոնք կարող են բավարարել ցանկացած ճաշակ և լուծել կահավորման ցանկացած խնդիր։

21 02 2022

ՓԱՅՏՅԱ ԿԱՀՈՒՅՔԻ ԽՆԱՄՔԻ 5 ԿԱՆՈՆ

Ձեռք բերելով փայտյա կահույք՝ ցանկալի է հենց առաջին օրվանից ուշադրություն դարձնենք նրա խնամքին ու պահպանությանը, որպեսզի երկարացնենք կահույքի կյանքը։

10 05 2021