+374 41 811 118

ԽՈՀԱՆՈՑԻ ԱԹՈՌՆԵՐ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Խոհանոցի հարմարավետությունը և ֆունկցիոնալությունը ապահովում են նրանում առկա կահույքն ու տեխնիկան։ Մեր նախորդ հրապարակումներում խոսել ենք փոքր ու մեծ խոհանոցների կահույքի, դրա չափերի, գույների մասին։ Այս հրապարակման մեջ կանդրադառնանք խոհանոցային կահույքի այնպիսի կարևոր մասին, ինչպիսին խոհանոցային աթոռներն են։

Բարեբախտաբար շուկայում առկա են բազմատեսակ խոհանոցային աթոռներ, որոնք կարող են բավարարել ցանկացած ճաշակ և լուծել կահավորման ցանկացած խնդիր։ Ուստի ընտրություն կատարելիս պետք է կողմնորոշվել նրանով, թե արդյոք մեզ հարմա՞ր է նրա վրա նստել, չի՞ խանգարում խոհանոցում տեղաշարժվելուն կամ ինտեգրվո՞ւմ է մեր ինտերիերին։

Դիտարկենք խոհանոցային աթոռների հիմնական տեսակները․

Տաբուրետ 

Տաբուրետներն ամենապարզ կառուցվածքով, չորս ոտք և առանց մեջքի նստատեղ ունեցող աթոռներն են։ Դրանք լավագույնս ինտեգրվում են փոքր խոհանոցներում, քանի որ իրենց ձևի և չափերի շնորհիվ կարող են մտնել սեղանի տակ և այդ կերպ տարածք խնայել։ Իհարկե կարելի է ընտրել փափուկ նստատեղով տաբուրետներ, սակայն, միևնույն է, այս աթոռների վրա երկար ժամանակ նստելը հարմար չէ, ուստի ավելի ցանկալի է դրանք ընտրել կարճատև ճաշկերույթների համար։

Դասական աթոռ

Դասական են համարվում չորս ոտքով, մեջքով, առանց արմնկակալների նստատեղով աթոռները, որոնք շուկայում հանդիպում են ամենատարբեր դիզայնով, պաստառներով և հումքով։ Իհարկե, ի տարբերություն տաբուրետների, սրանք ավելի շատ տեղ են զբաղեցնում, սակայն համեմատաբար ավելի հարմար են։ 

Բազկաթոռ

Այստեղ բազկաթոռն իր դասական իմաստով չի հանդիպում, այլ կրկնում է դասական աթոռի տեսքը, սակայն ունի արմնկակալներ։ Ի տարբերություն նախորդ երեքի՝ այս տեսակի աթոռներն ամենահարմարն են և երկար նստելուց չեն հոգնեցնում։

Բարի աթոռներ

Աթոռների այս տեսակը նախ և առաջ ենթադրում է խոհանոցում բարային կղզու առկայություն։ Այս աթոռները երկար ոտքեր ունեն, որոնց վրա կա բարձրանալու հարմարանք, հանդիպում են կարճ մեջքով կամ առանց մեջքի մոդելներ։ 

Կարևոր է ուշադրություն դարձնել նաև աթոռների պաստառների նյութին։ Ավելորդ չի լինի նշել, որ խոհանոցի աթոռների համար նպատակահարմար են հեշտ լվացվող պաստառները, քանի որ տան այս սենյակում հազվադեպ չեն անզգուշության հետևանքով առաջացող լաքաներ և բծերը։

Թե ինչպես կողմնորոշվել խոհանոցային աթոռների հումքի ընտրության հարցում, կանդառնանք մեր հաջորդ հրապարակումներում։

Իսկ խոհանոցային կահույքի բարձրորակ հավաքածու կարող եք ընտրել Shkaff-ի տեսականու մեջ։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ 2022-Ի ԹՐԵՆԴՆԵՐԸ

Բնակարանը կահավորելիս, որպես կանոն, առաջնորդվում ենք այն սկզբունքներով, որ կահույքը լինի հարմարավետ և մեզ դուր գա։

01 12 2021

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ԲԱԶՄՈՑ

Ժամանակակից բազմոցների տեսականու մեջ ամենապահանջվածներից են անկյունային տիպի բազմոցները։

21 01 2022

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՔՐ ՍԵՂԱՆ (ՍՈՒՐՃԻ ՍԵՂԱՆ)

Հյուրասենյակի փոքրիկ սեղանը (սուրճի սեղան) ոչ միայն հարմարավետություն է, այլ նաև՝ գեղեցկություն: Այն ամբողջացնում է բազմոցի և բազկաթոռների տեսքը, ծառայում ոչ միայն որպես դեկորատիվ իր, այլ նաև որպես օգտակար ու կիրառելի ատրիբուտ:

16 03 2020