+374 41 811 118

Ինչպես պաշտպանել կահույքը տնային կենդանիներից

Շատ տանտերերի համար իսկական մարտահրավեր է տնային կենդանիների ու կահույքի անխախտ ներդաշնակությունն ապահովելը։ Այն բնակարանում, որտեղ կան կենդանիներ, մազերի հայտնվելը փափուկ կահույքի վրա, փայտե կահույքի վրայի քերծվածքները երբեմն անխուսափելի են դառնում։ 

Հոգեբաններից շատերը կարծում են, որ կենդանիները կահույքը փչացնում են ձանձրույթի, տիրոջ կողմից ուշադրության չարժանանալու կամ էներգիայի ավելցուկի պատճառով։ Եկեք դիտարկենք, թե տանտերերը, բացի կենդանիներին դաստիարակելուց, սիրելուց ու ուշադրություն դարձնելուց բացի, էլ ի՞նչ եղանակներով կարող են պաշտպանել բնակարանի կահույքը։

Տնային կենդանիների «հանցագործությունների» թոփ տասնյակում կենդանու բրդի հայտնվելն է տան փափուկ կահույքի վրա։ Այն կարելի է հեռացնել հետևյալ եղանակներով․

- Սիլիկոնե սպունգի կամ ռետինե ատամնավոր ափով ձեռնոցի միջոցով 
- Կարելի է կիրառել կպչուն ժապավեն։ Սա առավել նախընտրելի է կիրառել դժվար հասանելի հատվածները մաքրելու համար
- Խոնավ լաթով սրբել մակերեսը, եթե մազերը շատ ամրացած չեն մակերեսի վրա
- Օգտագործել փոշեկուլ հնարավորինս հաճախ, քանի որ մակերեսին ամուր ու վաղուց կպած մազերը փոշեկուլով հեռացնելը փոքր-ինչ դժվար է։

Հաջորդ ամենաշատ հանդիպող երևույթներից մեկը ընտանիների կենդանիների միզելն է կահույքի վրա։ Այս դեպքում մեր առջև խնդիր է դրվում ոչ միայն վերացնելու հետքը, այլ նաև տհաճ հոտը։

Թեև լավ դաստիարակված կենդանիները, որպես կանոն, խուսափում են այլ վայրերում իրենց կարիքները հոգալուց, բայց տհաճ անակնալների դեմ զինված լինելը երբեք չի խանգարի։ Սովորաբար կահույքի և տնտեսական խանութներում վաճառվում են հատուկ սփրեյներ, որոնք արագ չեզոքացնում են հեղուկի տհաճ հոտը։ Սակայն եթե ձեռքի տակ չկա նման նյութ, ապա այն կարելի է պատրաստել գոլ ջրի մեջ լցնելով կիտրոնի հյութ, կերակրի սոդա և որևէ մաքրող միջոց, որը կիրառելի է նաև կահույքի համար։ Մաքուր լաթը թրջել լուծույթի մեջ, ապա սրբել «դեպքի վայրը»։ Կարևոր է նման դեպքերում արագ արձագանքելը, որովհետև երբ մեզը թափանցում է կահույքի սպունգի կամ լատեքսի մեջ, այն հեռացնելը գնալով դժվարանում է։

Ի՞նչ կահույք ընտրել, երբ տանը կան ընտանի կենդանիներ

Կենդանիների համար ամենահասանելի մասերը կահույքի ոտքերն են, քանի որ դրանք շատ հարմար են կրծոտելու համար։ Ուստի եթե տանը կան կենդանիներ, ապա խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ հատակին նստող, առանց փայտե ոտքերի կահույքին, քանզի մետաղական ոտքերը, սովորաբար, կենդանիների ճաշակով չեն։ 

Կարևոր է հիշել, որ կենդանիները, մանավանդ փոքրամարմինները, սովորություն ունեն բարձրանալ սեղանների վրա, մտնել պահարանների մեջ։ Ուստի խորհուրդ է տրվում ընտրել փակ դարակներով պահարաններ, որտեղ կարելի է թաքցնել փխրուն և շուտ կոտրվող առարկաները։ 

Փափուկ կահույքի հարցում նախընտրելի են հեշտ լվացվող և ամուր գործվածքով մոդելները։ Բնականաբար, այդ տեսակները կարող են համեմատաբար բարձր արժեք ունենալ, սակայն վստահաբար ավելի երկար կծառայեն արտակարգ իրավիճակների պայմաններում։ 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԽՈՀԱՆՈՑԻ ԱԹՈՌՆԵՐ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Բարեբախտաբար շուկայում առկա են բազմատեսակ խոհանոցային աթոռներ, որոնք կարող են բավարարել ցանկացած ճաշակ և լուծել կահավորման ցանկացած խնդիր։

21 02 2022

ԻՆՉ ՏԵՍԱԿԻ ԶԱՐԴԱՍԵՂԱՆ ԸՆՏՐԵԼ

Թե ինչ ձևի զարդասեղան ընտրել, հիմնականում կախված է լինում տան կամ հենց ննջարանի ինտերիերից։ Կարևոր է հենց սկզբից հասկանալ, թե սենյակի որ հատվածում է լինելու զարդասեղանը ու այդ հատվածն ինչ երկրաչափական ձև ունի։

02 07 2020

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՀՃԱԿԱԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեխաները բավական արագ են մեծանում, իսկ նրանց պահանջմունքները տարիքի հետ փոխվում են։

26 01 2020