+374 41 811 118

Որ հարցում «չի կարելի» խնայել կահույք գնելիս

Շատերի համար ապրանքի արժեքն ամենավերջին չափանիշը չէ ընտրության հարցում։ Բնականաբար հայտնվելով ընտրության առջև, մենք տատանվում ենք ոչ միայն կահույքի արտաքին տեսքի, որակի և այլ հատկանիշների միջև, այլ նաև արժեքի։ Սակայն հարց է առաջանում․ արդյոք միշտ է պետք տնտեսել կահույք գնելիս։

Կահույքը, անշուշտ, մեկանգամյա օգտագործվող ապրանք չէ, և հենց նրա երկարամյա բնույթն էլ մեզ հուշում է մտածել, որ այս կամ այն տեսակի կահույք գնելիս պետք է մտածել նաև հետագայի մասին։

Սեփական հարմարավետության վրա տնտեսելը գուցե անձնազոհության նման է հնչում, սակայն թերևս տեղին է հիշել այն հայտնի ասացվածքը, որ ժլատը կրկնակի է վճարում։ 

Եթե նախատեսում եք գնել բազմոց-մահճակալ, որը պետք է պարբերաբար, եթե ոչ ամեն օր բացել և օգտագործել, ապա պետք է նկատի ունենալ, որ ցածրարժեք նյութը՝ մետաղական կոնստուկցիան, սպունգը, գործվածքը, երկար կյանք դժվար թե ունենա, իսկ դա նշանակում է, որ շատ շուտով կարիք կլինի նորից կահույքի խանութ այցելելու։

Ժամանակակից կահույքի բնորոշ հատկանիշներից մեկը բազմաֆունկցիոնալությունն է, որը ևս չարժե անտեսել։ Այս հատկանիշը գուցե փոքր-ինչ բարձրացնի կահույքի արժեքը, սակայն հավելյալ վճարելով տարողունակ դարակներով բազմոցի, օրորոցի կամ բացվող ճաշասեղանի համար, դուք մեկ այլ տեղ խնայում ենք առանձին պահարան կամ մանկական պահարանիկ, ինչպես նաև ավելի մեծ ճաշասեղան գնելու մեջ։

Հայկական շուկան լի է տեղական արտադրողների և ներկրողների ապրանքներով, և այսօր կարելի է ձեռք բերել ուզածդ կահույքը՝ ցանկացած չափի, գույնի ու ձևի։ 

Ընտրության այս մեծ հնարավորությունն, իհարկե, կապիտալիստական աշխարհի հաջողված բանաձևն է, սակայն պարունակում է նաև սխալվելու, անորակ արտադրանք ձեռք բերելու մեծ ռիսկ։ 

Այս տեսակ վտանգներից խուսափելու համար պետք է նախապատվությունը տալ փորձառու, մասնագիտացած արտադրողին, որը պատասխանատու է ոչ միայն տվյալ պահին կահույքի որակի, այլ նաև հետագայում դրա անխաթար օգտագործման համար։ 

Արևմտյան որոշ կահույք արտադրողներ հայտնի են մարքեթինգային այնպիսի քայլով, ինչպիսին մասնատված, կազմաքանդված կահույքի վաճառքն է, որի դեպքում կահույքը հավաքում է գնորդը՝ առաջնորդվելով ապրանքի սխեմայով։ 

Հայաստանում այս մեթոդը դեռևս չի գործում, սակայն կահույքի տեսակների մեծ մասը խանութից գնելիս ստանում ենք մասերի բաժանված վիճակում։ Սովորաբար կահույքի խանութներն առաջարկում են հավելավճարի դիմաց այցելել և տեղում հավաքել կահույքը։ Երբեմն խնայելու մասին մտածելով՝ գնորդները հրաժարվում են այդ ծառայությունից և փորձում են ինքնուրույն գլուխ հանել։ 

Բարդ կոնստրուկցիա ունեցող կահույքի դեպքում այս տեսակ խնայողությունը կարող է վնասի պատճառ դառնալ, իսկ վերանորոգումը շատ ավելի թանկ կարող է արժենալ, քան խանութի առաջարկած ծառայությունն էր։
 

ԿԱՀՈՒՅՔԻ ԳՈՒՅՆԸ ԵՎ ՄԵՐ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՄԱՍ 2)

Երբեմն անտեսվում է այն կարևոր փաստը, որ կահույքի գույնը կարող է անդրադառնալ մեր ինքնազգացողության վրա։

15 11 2020

ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆ-ԿՈՒՊԵ․ ՄՇՏԱՊԵՍ ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐ

Իր հարմարավետ տեխնիկական լուծումների և պրակտիկ բնույթի շնորհիվ՝ զգեստապահարան-կուպեն այլևս դժվար է իր տեղը զիջում զգեստապահարանի մեկ այլ տեսակի։

21 10 2021

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՄԱՀՃԱԿԱԼԻ ՊԱՀԱՐԱՆԻԿ

Մահճակալի պահարանիկը ննջասենյակի կահույքի ոչ միայն կարևոր, նաև ամենաֆունկցիոնալ մասերից մեկն է։

05 07 2021