+374 41 811 118

Փափուկ գլխատախտակով մահճակալ․ ինչպես և ինչու ընտրել

Ժամանակակից ինտերիերներում քիչ չենք հանդիպում փափուկ գլխատախտակներով մահճակալների, որոնք ինչքան էլ որ արքայական ննջարան են հիշեցնում, միևնույն է, դարձել են նորաոճ ինտերիերի հետաքրքիր բաղադրիչը։

Որո՞նք են ժամանակակից ինտերիերում փափուկ գլխատախտակներով մահճակալների հայտնվելու պատճառները։

Նախ պետք է նշել պատճառներից ամենատրամաբանականը։ Այդպիսի մահճակալները հարմարավետ և անվնաս են։ Փափուկ գլխատախտակը հարմարավետ պատ է, որի վրա կարելի է հենվել և գիրք կարդալ, ֆիլմ դիտել, վայելել անկողնում առավոտյան սուրճը կամ նախաճաշը։

Բացի այդ, դրանք ավելի են ընդգծում քնելու տարածքը։ Ասես առանձնացնում են մահճակալը ննջասենյակի մնացած կահույքից՝ պահարաններից, սեղանիկներից և այլն։ 

Դիզայներներն ու կահույքագործներն այդպիսի գլխատախտակների համար առաջարկում են ամենատարբեր գործվածքների, ձևերի և չափերի մոդելներ, որոնց ընտրությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գնորդի նախընտրությամբ, այնպես էլ յուրաքանչյուր տեսակի առանձնահատկություններով։

Սկսենք չափերից։ Գոյություն ունեն մահճակալների փափուկ գլխատախտակների բարձր և ցածր տեսակներ։ Այս հարցում ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնել ննջարանի առաստաղի բարձրությունն ու պատի երկարությունը։ Ցածր առաստաղների և ոչ այնքան երկար պատերի դեպքում բարձր գլխատախտակները կարող են վիզուալ կրճատել սենյակը, դարձնել ճնշող, մինչդեռ փոքրերի դեպքում տարածքը կունենա ավելի հավաք ու կոկիկ տեսք։

Ֆորմաների հարցում կահույքագործներն ու դիզայներները կարծես սահմանափակում չունեն․ հանդիպում ենք և՛ կիսալուսնաձև, և՛ ուղղանկյուն, և՛ թեքված կողամասերով և՛ աբստրակտ երկարաչափական մարմինների տեսքով փափուկ գլխատախտակներ։ Մեզ այստեղ մնում է կողմնորոշվել, թե ինչն ենք ուզում ընդգծել և արտահայտել մեր մահճակալով։ 

Ստանդարտ ֆորմաները ավելի հանդարտ տպավորություն են թողնում, մահճակալը դարձնում են մտերմիկ վայր, որտեղ հնարավոր է լիցքաթափվել և վայելել հանգիստը։ Ոչ ստանդարտ ֆորմաները, օրինակ՝ սրտաձև կամ վիկտորիանական ոճի ֆորմաները ննջասենյակի այս հատվածին հաղորդում են ավելի վառ, արտահայտիչ տպավորություն։ Ցանկացած դեպքում նախընտրելի է, որ մահճակալի փափուկ գլխատախտակը լինի ննջարանի ամբողջ ինտերիերի հետ նույն ալիքի վրա և ներդաշնակ համադրություն կազմի մնացած կահույքի հետ։

Փափուկ գլխատախտակներին առանձնահատուկ տեսք է հաղորդում ոչ միայն դրանց չափն ու ձևը, այլ նաև գործվածքը։ Հիմնականում մեծ տարածում ունեն վելյուրե, թավշե, կաշվե կամ էկո կաշվից պատրաստված գործվածքները։

Վելյուրն ու թավիշը բավական նորաոճ գործվածքներ են, ունեն նուրբ փայլ և լայնորեն կիրառվում են փափուկ կահույքի, այդ թվում նաև՝ մահճակալների փափուկ գլխատախտակների երեսպատման մեջ։ Այս գործվածքների թերություններից կարելի է նշել թերևս միայն այն, որ դրանց մանր մազմզուկներն ունակ են փոշին կլանելու իրենց արանքներում, ինչն էլ քնի համար ոչ այնքան բարենպաստ միջավայր է ստեղծում։ Այսպիսի գործվածքներ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել այս առանձնահատկությունը և փափուկ գլխատախտակը պարբերաբար սրբել խոնավ կտորով կամ փոշեկուլով վրայով անցնել։

Կաշվին և էկո կաշին ավելի էլեգանտ, դասական տեսք ունեն։ Կաշին, բնականաբար, ավելի թանկ արժե, սակայն մահճակալին հաղորդում է շքեղ տեսք։ Մինչդեռ դրան փոխարինող էկո կաշին աչքի է ընկնում հիպոալերգեն հատկությամբ, և խնամքով օգտագործելու դեպքում արտաքինից գրեթե չի տարբերվում բնական կաշվից։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԽՈՀԱՆՈՑԻ ՓԱՅԼՈՒ՞Ն ԹԵ՞ ԱՆՓԱՅԼ ՄԱԿԵՐԵՍՆԵՐ

Խոհանոցային կահույքի մակերեսի հարցը մշտապես տարբեր կարծիքների բախման առիթ է։

18 02 2023

ԱՐԴՅՈՔ ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՀՈՒՅՔԻ ՆԵՐԿԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ներկապատումը լավ հնարավորություն է նախընտրած երանգով կահույք ստանալու համար։ Այն երկարացնում է նաև կահույքի կյանքը՝ հումքը պաշտպանելով ժամանակի ընթացքում արագ մաշվելուց։ 

29 06 2022

6 ԿԱՆՈՆ ԿԱՇՎԵ ԿԱՀՈՒՅՔԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ

Դասական համարվող կաշվե կահույքը միշտ ասոցացվել է շքեղության և էլեգանտության հետ։ Սակայն նրանք, ովքեր օգտագործում են կաշվե կահույք, հավանաբար արդեն առնչվել են կահույքի այդ տեսակի խնամքի բարդություններին։

07 09 2020