+374 41 811 118

ԹԱՎՇԵ ԳՈՐԾՎԱԾՔԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՀՈՒՅՔԻ ՄԵՋ

Կահույքի երեսպատման մեջ թավիշի պատմությունը շատ հին պատմություն ունի։ Եվ չնայած նորաձևության փոփոխություններին, թավիշը միշտ գտնում է իր տեղը բարոկկոյից մինչև լոֆթ տեսակի ամենատարբեր ինտերիերներում։ 

Թավիշն առաջին անգամ պատրաստել են են Չինաստանում, մ․թ․ա․ 3-րդ դարում։ Բնականաբար, այս թանկարժեք նյութը սկզբնական շրջանում լայն կիրառություն չուներ և միայն 13-րդ դարում է հայտնվում Եվրոպայում, որտեղ թագավորները այս գործվածքից պատրաստված թիկնոցներ և հագուստներ էին կրում, զարդարում էին իրենց պալատներն ու թատրոնները։

Այսօր թավիշը, բնականաբար, ավելի հասանելի է «հասարակ մահկանացուներիս» և զարդարում է մեր թե՛ շքեղ, թե՛ համեստ բնակարանները։ Ի սկզբանե թավիշը պատրաստվում էր բնական մետաքսից։ Այս տեխնոլոգիայով պատրաստված թավիշ հիմա էլ կա գործածության մեջ և բավական թանկ արժե։ Մինչդեռ ժամանակակից թավիշը բամբակի և սինթետիկ մանրաթելերի խառնուրդ է, որը ևս աչքի է ընկնում փափուկ ֆակտուրայով, գույների ու խտության բազմազանությամբ։ 

Թավիշը հեշտությամբ ինտեգրվում է թե՛ դասական, թե՛ ժամանակակից ինտերիերներում։ Այն ջերմության, հարմարավետության, միևնույն ժամանակ էսթետիկ տպավորություն է ստեղծում բնակարանում՝ այն դարձնելով հանգստի համար լավագույն վայրերից մեկը։ 

Սակայն այս բոլոր առավելությունների հետ, թավիշն ունի նաև իր առանձնահատկությունները, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Օրինակ, թավշե գործվածքով կահույքը աչքի համար ստանում է ծանր տեսք, իսկ դա նշանակում է, որ փոքր ինտերիերներում այն կարող է վիզուալ շատ տեղ զբաղեցնել։ 
    
Թավիշը դոմինանտ գործվածք է, և ինտերիերում այն կիրառելիս պետք է չմոռանալ չափի մասին։ Եթե ինտերիերի մի մասը, օրինակ՝ բազմոցը երեսպատված է թավիշով, ապա բազմոցից բացի կարող ենք թավիշը կիրառել ևս երկու տարրի մեջ, օրինակ՝ բարձերի, պուֆի կամ լուսամփոփի դիզայնի մեջ։ Նախընտրելի չէ թավիշի կիրառությունը և՛ բազմոցի, և՛ վարագույրների մեջ, այլապես սենյակը թատրոնի բեմի տպավորություն կթողնի։
    
Ինչպե՞ս խնամել թավշե կահույքը

Թավիշը հեշտ խնամքով չի բավարարվում։ Փոշին հեշտությամբ հայտնվում է գործվածքի մազմզուկների մեջ և կտորով սրբելիս դժվար է դուրս գալիս։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում շաբաթը մեկ-երկու անգամ փոշեկուլի թույլ ռեժիմով անցնել կահույքի վրայով։

Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում տնային պայմաններում ինքնուրույն մաքրել բազմոցը կամ այլ տեսակի թավշե կահույքը ագրեսիվ մաքրող միջոցներով։ Եթե փոշեկուլով հնարավոր չի մաքրել կահույքը, ապա օգնության է հասնում քիմմաքրումը։ 

Թարմ լաքաները թավշե գործվածքի վրայից հնարավոր է արագ անցկացնել խոնավ կտորով։ Արդեն հնացած լաքաների դեպքում դարձյալ պետք է հիշել քիմմաքրման մասին։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ՃԱՇԵԼՈՒ ԳՈՏԻՆ ԿԱՀԱՎՈՐԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Առանձին ճաշասենյակի առկայությունը, թերևս, ընդարձակ բնակարանների մենաշնորհն է։

04 11 2021

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ

Եթե մեր հեռավար աշխատանքը տևական բնույթ է կրում, ուրեմն առանձին աշխատանքային գոտի ունենալու կարիքը դառնում է գրեթե հրատապ։

19 12 2021

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԲԱԶՄՈՑ-ՄԱՀՃԱԿԱԼ

Բազմոց-մահճակալների շահագործման ձևը ենթադրում է, որ դրանց երկարակեցությունը պայմանավորված է տրանսֆորմացիայի մեխանիզմի հուսալիությամբ և որակյալ հումքով։

21 12 2020