+374 41 811 118

Լրագրային սեղանիկի 3 թրենդ

Լրագրային սեղանիկը գուցե հյուրասենյակային կահույքի ամենակարևոր բաղադրիչը չի, սակայն իր ձևով և դիզայնով կարող է լրացնել, նոր տեսք ու թարմություն հաղորդել հյուրասենյակի ողջ ինտերիերին։

Կահույքի այս բաղադրիչը երկար ժամանակ տատանվել է իր ֆունկցիոնալ և դեկորատիվ դերերի միջև։ Ժամանակակից ինտերիերներում այս երկու հատկությունները ինքնատիպ դիզայնային լուծումների շնորհիվ ոչ միայն իրար չեն խանգարում, այլ նույնիսկ ներդաշնակվում են սահուն կերպով։

Այս հոդվածում կխոսենք լրագրային սեղանիկների այն տեսակների մասին, որոնք ակտուալ են վերջին տարիներին։

1․ Դասական ոճ

Դասական ոճի, երկրաչափական հստակ ֆորմաների լրագրային սեղանիկները երբեք չեն կորցնում իրենց ակտուալությունը։ Պատրաստված լինելով փայտից կամ փայտաթելային սալերից (ՄԴՖ)՝ դրանք հեշտորեն ինտեգրվում են ցանկացած ոճի ինտերիերում։ 

Այս տեսակի լրագրային սեղանիկներին ֆունկցիոնալություն հաղորդելու համար կահույքագործները պատրաստում են դարակներով կամ պահոցներով, ինչպես անվավավոր տարբերակներ։

Դասական ոճի լրագրային սեղանիկներին ավելի ինքնատիպ և թրենդային են դարձնում նաև դեկորատիվ տարրերը, օրինակ՝ զարդաքանդակները, ապակե մակերեսները, մետաղե դետալները և այլն։

2․ Ոչ կանոնավոր ֆորմաներ

Եթե երկրաչափական ֆորմաների սեղանիկները միշտ են արդիական և հեշտությամբ համադրվում են գրեթե բոլոր ինտերիերների հետ, ապա ոչ կանոնավոր ֆորմաներով սեղանիկներն ավելի քմահաճ են։ Սակայն հենց այպիսի սեղանիկներն են, որ նոր շունչ, համարձակ տեսք և տպավորություն են ստեղծում։ 

Այսպիսի սեղանիկների խմբին են դասվում իրար մեջ մտնող, երկու առանձին մասեր ունեցող, տրանսֆորմեր լրագրային սեղանիկները։ Դրանք կարող են պատրաստված լինել փայտից, պլաստիկից, ապակուց, մետաղից, ծղոտից, լինել կաշեպատ, ունենալ մարմարի էֆեկտով մակերես․․․ Շարքը կարելի է անվերջ շարունակել։

Ոչ կանոնավոր ֆորմաներով սեղանիկների կիրառման ամենամեծ խնդիրը ճիշտ համադրությունն է համապատասխան ինտերիերում։ Այն պետք է համահունչ լինի սենյակի ընդհանուր տրամադրությանը, բայց և առանձնանա որպես կահույքի ինքնատիպ բաղադրամաս։

3․ Սեղանիկներ, որոնք ունեն նաև այլ կիրառություն

Վերջին տարիներին կահույքի ամենակարևոր հատկությունը ֆունկցիոնալությունն է, և լրագրային սեղանիկները անմասն չեն մնացել այլ թրենդից։ Ժամանակակից ինտերիերներում մեծ տարածում ունեն այնպիսի լրագրային սեղանիկները, որոնք ի սկզբանե այլ նշանակության առարկաներ են, օրինակ՝ պուֆիկներ են կամ փոքրիկ պահարաններ, կաշվե մեծ ճամպրուկներ, հսկայական բարձեր, որոնց վրա ապակու հաստ շերտ է դրված։ 

Լրագրային սեղանիկների հետաքրքիր ու որակյալ հավաքածու կա նաև հայկական արտադրության Shkaff կահույքի սրահում։
 

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՐՄԱՐ ԳՐԱՊԱՀԱՐԱՆ (ՄԱՍ 1)

Գրապահարանը ինտերիերի կարևորագույն մասերից մեկն է, ուստի նրա տեղադրությունը մեր բնակարանում պետք է լինի հստակ նախագծված, չխանգարի տան անցուդարձին, չվտանգի ո՛չ մեր, ո՛չ էլ գրքերի առողջությունը։

02 10 2021

ՈՐՏԵՂ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՏԵՂԱԴՐԵԼ ՄԱՀՃԱԿԱԼԸ

Անհրաժեշտ է հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք․ ամենամեծ խորհրդատուն փորձն է։

03 05 2021

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՄԱՀՃԱԿԱԼ

Երկհարկանի մահճակալները, լինելով հարմար և պրակտիկ, լավագույն լուծումն են մանկական ննջասենյակում տարածքի օպտիմալ օգտագործման համար։

08 12 2020