+374 41 811 118

Մի քանի հուշում ճաշասեղան ընտրելու համար․ ՄԱՍ 1

Ճաշասեղանն ընտանիքին և հյուրերին միավորող կահույքի մաս է, որի առջև դրված պահանջները քիչ չեն։ Այն պետք է լինի հարմարավետ, որակյալ, դիմացկուն։ Այս և մյուս հատկություններն անհրաժեշտ է հաշվի առնել կահույքն ընտրելու պահին, իսկ մեր այս հոդվածը կօգնի գնումների գնալ՝ լավ պատկերացնելով, թե ինչ եք փնտրում։

Կահույքի սրահներն առաջարկում են հիմնական չորս ձևի ճաշասեղան՝ ուղղանկյուն, քառակուսի, կլոր և օվալ։ Սրանք այն ֆորմաներն են, որոնք առավելագույն հարմարավետություն են ստեղծում սեղանի շուրջ հավաքվածների համար, հեշտացնում մարդկանց իրար հետ շփվելը, սեղանից օգտվելը։

Ուղղանկյունը վերը թվարկվածներից ամենատարածված ձևն է։ Նրա շուրջ տեղավորվում են 4-10 ավելի և ավելի եթե մոդելն ունի բացվելու, ընդարձակվելու հնարավորություն։ Այն հարմար է թե՛ մեծ, թե՛ փոքր ինտերիերների համար։ 

Ուղղանկյուն սեղանի համար օպտիմալ են համարվում հետևյալ չափսերը՝ կախված անձանց քանակից․

4 մարդ - 150*90 սմ
6 մարդ -  160*90 սմ
8 մարդ -  190*110 սմ
10 մարդ - 260*110 սմ
12 և ավելի մարդ - 320*110 սմ

Ուղղանկյուն սեղանների թերությունը սուր եզրերն են, ինչը կարևոր է հաշվի առնել, եթե տանը կան երեխաներ կամ վատ տեսողություն ունեցող մարդիկ։

Քառակուսի սեղանն ունի ուղղանկյունի բոլոր առավելությունները, սակայն ի տարբերություն ուղղանկյունի՝ փոքր սենյակներում, օրինակ՝ խոհանոցում, այն կարող է «գողանալ» տարածքը։ 

Հարմար տարբերակ են քառակուսի տրանսֆորմեր սեղանները, որոնք բացվելով վերածվում են ուղղանկյուն սեղանի։

Կլոր սեղանները, ի տարբերությունը սուր եզրերով սեղանների, անվտանգ են։ Հոգեբանական իմաստով այն ավելի հարմարավետ է, քանի որ այստեղ մարդիկ այստեղ իրար հավասար դիրքերով են նստած։ Փոքր սենյակներում կլոր սեղանները վատնում են տարածքը, քանի որ դրանք անհնար է կիպ մոտեցնել պատին։ 
Ի դեպ, մեծ տրամագիծ ունեցող կլոր սեղաններն անհարմար են ճաշելու համար, քանի որ նստածները ստիպված են լինելու ձգվել՝ սեղանի կենտրոնում դրված ափսեներին հասնելու համար։

Օվալ ձևի սեղանները ուղղանկյուն սեղանների ավելի հարմարավետ տեսակն են։ Իրենց ձևով դրանք թեթևություն են հաղորդում միջավայրին և վտանգավոր չեն անզգուշորեն խփվելու տեսանկյունից։ Ի դեպ, շուկայում ներկայացված են ճաշասեղանների այնպիսի մոդելներ, որոնք փակ վիճակում կլոր ֆորմա ունեն, իսկ բացված վիճակում՝ օվալ։

Ճաշասեղանների մասին այլ հետաքրքիր խորհուրդներ կարդացեք մեր մյուս հրապարակման մեջ։
 

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։

25 08 2019

ԽՈՀԱՆՈՑԻ ՍԵՂԱՆԱԾԱԾԿ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Սեղանածածկը (ռուս․ столешница) խոհանոցային կահույքի ամենաֆունկցիոնալ հատվածներից մեկն է։

04 07 2022

ԻՆՉ ՏԵՍԱԿԻ ԶԱՐԴԱՍԵՂԱՆ ԸՆՏՐԵԼ

Թե ինչ ձևի զարդասեղան ընտրել, հիմնականում կախված է լինում տան կամ հենց ննջարանի ինտերիերից։ Կարևոր է հենց սկզբից հասկանալ, թե սենյակի որ հատվածում է լինելու զարդասեղանը ու այդ հատվածն ինչ երկրաչափական ձև ունի։

02 07 2020