+374 41 811 118

3 բան, որ պետք է հաշվի առնել օրորոց ընտրելիս

Ընտանիքում փոքրիկ նոր անդամի հայտնվելը ոչ մի ուրախության առիթ է, այլ նաև նոր գնումների։ Եվ այդ գնումների մեջ առանցքայինը հենց օրորոցի ընտրությունն է։ Ինչպե՞ս կողմնորոշվել օրորոց ընտրելիս, և ինչ է պետք հաշվի առնել։

1․ Հարմար չափսեր

Նախ սկսենք այն բանից, որ թեև օրորոցը նախատեսված է փոքրիկի համար, այն պետք է հարմար լինի նաև մայրիկին։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Երբ օրորոցն ունի սենյակի տարածքի և մայրիկի հասակի համար անհարմար չափսեր, ապա այն օգտագործելը բարդանում է։ 

Խորհուրդ է տրվում օրորոց ընտրելիս հաշվի առնել սենյակի չափսերն ու դասավորվածությունը։ Փոքր ննջասենյակներում խուսափե՛ք տեղադրել հսկայական օրորոցներ, որքան էլ դրանք առաջին հայացքից հարմարավետ երևան։ Նման դեպքերում սենյակում անցուդարձ անելիս կարող եք անզգուշորեն խփվել օրորոցին, արթնացնել քնած փոքրիկին։ 

Թեև խանութներում վաճառվող օրորոցները սովորաբար ունեն ստանդարտ բարձրություն, սակայն հանդիպում են մոդելներ, որոնց կողային ճաղերը շատ բարձր են։ Ոչ այնքան բարձրահասակ մայրիկների դեպքում կիսաքնած երեխային օրորոցի մեջ իջեցնելն իսկական արկած կարող է դառնալ, եթե օրորոցի կողային հատվածները սովորականից բարձր լինեն։

2․ Հումք

Օրորոցների արտադրության մեջ հումքի ընտրությունը գնալով ընդլայնվում է։ Արդեն հնարավոր է հանդիպել ամենատարբեր հումքերից պատրաստված օրորոցներ՝ բնական փայտ, ՄԴՖ, մետաղ, պլաստիկ և այլ վերամշակված հումք։ Սրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, որով էլ պայմանավորված է նաև գնային տարբերությունը։ 

Այնուհանդերձ, քանի որ գործ ունենք փոքրիկների առողջության հետ, ավելի նպատակահարմար է ընտրել բնական հումքից պատրաստված օրորոցներ, որոնք ի դեպ, կարող են համակցված լինեն նաև բնականին փոխարինող այլ հումքի հետ, օրինակ՝ օրորոցը լինի հաճարենու փայտից, իսկ դարակները՝ ՄԴՖ կամ այլ հումքից։

3․ Անվտանգություն

Անվտանգություն ասելով նկատի ունենք ոչ միայն չկոտրվելու, չփչանալու հավանականությունը, այլ նաև այն պատահարների բացառումը, որոնց կարող է բախվել երեխան։ 

Որպես կանոն օրորոցները ունենում են ներքնակի երկու դիրք, բարձր և ավելի խոր։ Բարձր դիրքը կիրառվում է երեխայի կյանքի առաջին ամիսների, նույնիսկ առաջին 1-2 տարվա ընթացքում, երբ երեխան դեռ այնքան մեծ չի, որ կարողանա ինքնուրույն դուրս գալ օրորոցից։ Մեծանալուն պես հարկավոր է լինում իջեցնել ներքնակի դիրքը։ 

Կարևոր է նաև ճաղերի միջև հեռավորությունը։ Անհրաժեշտ է ընտրել այնպիսի հեռավորությամբ ճաղեր, որոնց միջև հեռավորությունը թույլ չի տա երեխային գլուխը մտցնել ներս։ Ճաղերի միջև օպտիմալ հեռավորությունը համարվում է մինչև 10սմ-ն։
 

ԽՈՀԱՆՈՑԻ ԱԹՈՌՆԵՐ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Բարեբախտաբար շուկայում առկա են բազմատեսակ խոհանոցային աթոռներ, որոնք կարող են բավարարել ցանկացած ճաշակ և լուծել կահավորման ցանկացած խնդիր։

21 02 2022

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՄԱՀՃԱԿԱԼԻ ՊԱՀԱՐԱՆԻԿ

Մահճակալի պահարանիկը ննջասենյակի կահույքի ոչ միայն կարևոր, նաև ամենաֆունկցիոնալ մասերից մեկն է։

05 07 2021

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ԲԱԶՄՈՑ

Ժամանակակից բազմոցների տեսականու մեջ ամենապահանջվածներից են անկյունային տիպի բազմոցները։

21 01 2022