+374 41 811 118

5 տարածված սխալ զգեստապահարան պատվիրելիս

Զգեստապահարանը միայն պահեստավորման միջոց չէ․ այն նաև տան ինտերիերի կարևոր բաղադրիչներից է։ Սակայն զգեստապահարան պատվիրելիս շատերը հաճախ թույլ են տալիս սխալներ, որոնք կարող են խոչընդոտել օգտագործման հարմարությանը կամ խախտել սենյակի ընդհանուր տեսքը։ 

Ահա հինգ հիմնական սխալ, որոնք ցանկալի է խուսափել զգեստապահարան պատվիրելիս։

1. Չափսերը սխալ վերցնելը
Շատ հաճախ հաճախորդները մոտավոր են ասում զգեստապահարանի չափսերը՝ առանց տարածքը ճշգրիտ չափելու։ Սա կարող է հանգեցնել նրան, որ զգեստապահարանը չի տեղավորվի նախատեսված տեղում կամ կխանգարի մնացած կահույքին։ Անպայման չափեք բարձրությունը, լայնությունն ու խորությունը, և, ցանկալի է, խորհրդակցեք մասնագետի հետ։

2. Ներքին կառուցվածքը կարիքներին չհամապատասխանեցնելը
Շատ հաճախ մարդիկ ընտրում են պատրաստի դիզայն կամ ստանդարտ դասավորություն՝ առանց խորապես մտածելու, թե ինչ տեսակի հագուստ կամ պարագաներ են պահելու զգեստապահարանում։ Այդ մոտեցումը կարող է հանգեցնել այն բանին, որ զգեստապահարանը չի բավարարում իրական կարիքները և կորցնում է իր գործնական արժեքը։ 

Օրինակ՝ եթե դուք հիմնականում պահում եք ծալված հագուստ, ապա մեծ կախովի հատվածն անիմաստ տարածք կզբաղեցնի, որը կարելի էր օգտագործել ավելի արդյունավետ, ավելի շատ դարակների համար; Հակառակ դեպքում, եթե ունեք բազմաթիվ զգեստներ, բաճկոններ կամ վերարկուներ, փոքր կախովի տարածքը շուտով կլցվի, և դրանից օգտվելը կլինի պարզապես անհնար։ 

Ցանկալի կլինի նախքան պատվիրելը կողմնորոշվել, թե ինչ իրեր պետք է տեղավորեք՝ հաշվի առնելով դրանց քանակը, չափսերը և տեսակները։ Նկատի ունեցեք նաև հատուկ կարիքները․ արդյոք ձեզ հարկավո՞ր է առանձին բաժին կոշիկների, զամբյուղների, պայուսակների կամ միգուցե գաղտնի դարակներ կարևոր իրերի պահեստավորման նպատակով։ Այս ամենը կօգնի ստեղծել իսկապես հարմարեցված և արդյունավետ զգեստապահարան, որը կծառայի երկար տարիներ։

3. Անորակ սահնակների, փականների ու աքսեսուարների ընտրություն
Դռների և շարժական մեխանիզմների որակը մեծ ազդեցություն ունի զգեստապահարանի ամրության և գործածման հարմարության վրա։ Որակյալ սահնակները, փականները, դիմացկուն աքսեսուարները կերկարացնեն ձեր կահույքի կյանքը։

4. Ինտերիերի հետ անհամապատասխանություն
Հաճախ զգեստապահարանն ընտրում են առանձին՝ չհամադրելով սենյակի մնացած կահույքի կամ պատերի երանգի հետ։ Արդյունքում նույնիսկ նոր զգեստապահարանը կարող է խաթարել ամբողջ սենյակի տեսքը։ Ոճային ներդաշնակությունն ու գունային համադրությունները պետք է լինեն առաջնահերթ։

5. Ներքին լուսավորության անտեսում
Հատկապես խորը, լայն կամ բարձր պահարանների դեպքում, լուսավորությունը դառնում է ոչ թե շքեղություն, այլ անհրաժեշտություն։ Այն թույլ է տալիս արագ կողմնորոշվել, հեշտությամբ գտնել անհրաժեշտ իրերը և խուսափել ավելորդ փնտրտուքից։

Զգեստապահարանների մեծ տեսականի կարող եք գտնել, ինչպես նաև պատվիրել Shkaff-ի խանութ-սրահներում։
 

 

Ինչու է գեղեցիկ պատինայի էֆեկտով կահույքը

Չնայած ժամանակակից կահույքի մինիմալիստական տենդենցներին, հնաոճ կահույքը շարունակում է իր հաստատուն երկրպագուների բանակն ունենալ։ 

09 01 2024

Ինչ կահույք ընտրել, երբ տանը կան փոքր երեխաներ

Տանը փոքր երեխաների առկայությունը պատասխանատու ծնողների համար առիթ է վերանայելու տան կահավորանքը և այն ավելի անվտանգ դարձնելու երեխաների համար։

15 08 2023

3 բան, որ պետք է հաշվի առնել օրորոց ընտրելիս

Ընտանիքում փոքրիկ նոր անդամի հայտնվելը ոչ մի ուրախության առիթ է, այլ նաև նոր գնումների։ Եվ այդ գնումների մեջ առանցքայինը հենց օրորոցի ընտրությունն է։

07 09 2023