+374 41 811 118

Ինչ կահույք ընտրել, երբ տանը կան փոքր երեխաներ

Տանը փոքր երեխաների առկայությունը պատասխանատու ծնողների համար առիթ է վերանայելու տան կահավորանքը և այն ավելի անվտանգ դարձնելու երեխաների համար։

Արդեն ինքնուրույն քայլել կարողացող երեխաները շատ շարժուն են, կարողանում են մտնել սեղանների տակ, բացել դարակները… Ճիշտ է, այդ բոլոր շարժումները նպաստում են նրանց աճին ու զարգացմանը, բայց և կահույքը, որը տեղափոխում, քաշում, բռնում է երեխան, կարող է լուրջ վնաս հասցնել նրան։

Ի՞նչը կարող է վտանգավոր լինել երեխայի համար

Սուր եզրերով կահույքը, օրինակ, սեղանները, պահարանները կարող են լուրջ վտանգ լինել երեխայի համար։ Քիչ չեն դեպքերը, երբ երեխաները անզգուշաբար գլխով խփվում են սուր ծայրերով կահույքին ու վնասում իրենց։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ընտրել կոր եզրերով կահույք, որը հնարավորինս կնվազեցնի պատահարների քանակը։ 

Ի դեպ, Shkaff-ի ճաշասենյակային կահույքի տեսականու մեջ կարող եք գտնել տարբեր գույների, ոճի ու չափերի ճաշասեղաններ, որոնց եզրերը կորացած են և վտանգ չեն ներկայացնում երեխաների համար։

Կոմոդները, ցածր պահարանները երեխաների համար գայթակղության առարկա են։ Դրանք երեխաների համար հաղթահարելու առաջին բարձունքներն են, որոնց նրանք դժվարությամբ են դիմադրում։ Սակայն երբեմն նմանատիպ կահույքը կարող է չպահել երեխայի ծանրությունն ու շուռ գալ։ Ուստի խորհուրդ է տրվում պահարանները հնարավորինս ամրացնել հատակին կամ ետնապատին։ Տարբերակ է նաև առանց ոտքերի, հատակին նստած մոդելների կիրառումը․ դրանք համեմատաբար ավելի ամուր ու հաստատուն են և դժվարությամբ են շրջվում։

Ի դեպ, հատակին նստած մոդելները նախընտրելի տարբերակ են նաև մահճակալների դեպքում, որովհետև երեխաները սովորություն ունեն մտնել այս կամ այն կահույքի տակ, այդ թվում նաև մահճակալների, իսկ դուրս գալիս գլուխը կահույքի կոշտ մասերին խփելը չի բացառվում։

Հարկավոր է ուշադիր լինել նաև դարակների բացվելու և փակվելի ձևին։ Ցավոք, փոքրիկները կարծես ամենատարբեր դարակներ բացելու
բոլոր հնարները գտել են․ նրանք հեշտությամբ բացում են և՛ հպումով, և՛ բռնակով բացվող դարակները։ Իհարկե շուկայում կան տարբեր փականներ՝ ինքնակպչուն, վակուումով և այլ տեսակների, որոնք կարող են ֆիքսել փակ դարակները և դրանք անհասանելի դարձնել երեխաների համար։ Սակայն դարակների հարցում կարևոր է ուշադիր լինել այն բանին, որ վակուումով փակվող դարակները լինեն սահուն ու փոքր-ինչ դանդաղ, այլապես երեխաները գուցե չհասցնեն հանել մատները և թողնեն դարակի տակ։

Եվ վերջապես ոչ պակաս կարևոր է այն նյութը, որից պատրաստված է կահույքը։ Երեխաները հաճախ են դիպչում կահույքին, փորձում կահույքի «համը»։ Էկոլոգիապես ոչ մաքուր նյութերից ու ներկերից պատրաստված կահույքը կարող է իրական վտանգ լինել փոքրիկների առողջության համար։ Ուստի տանը մշտապես մաքրություն ապահովելուց զատ, հարկավոր է մտածել նաև որակյալ հումքից պատրաստված կահույքի մասին։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՐԿՏԵՂԱՆԻ ՄԱՀՃԱԿԱԼ (ՄԱՍ 1)

Ննջասենյակի կահավորման առանցքը մահճակալն է։ Հենց նրա չափերից, ձևից ու դիրքից է կախված մեր ննջասենյակի տարածության օպտիմալ օգտագործումը և իհարկե մեր հանգիստ ու հարմարավետ քունը։

15 06 2022

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ

Եթե մեր հեռավար աշխատանքը տևական բնույթ է կրում, ուրեմն առանձին աշխատանքային գոտի ունենալու կարիքը դառնում է գրեթե հրատապ։

19 12 2021

ԽՈՀԱՆՈՑԻ ՓԱՅԼՈՒ՞Ն ԹԵ՞ ԱՆՓԱՅԼ ՄԱԿԵՐԵՍՆԵՐ

Խոհանոցային կահույքի մակերեսի հարցը մշտապես տարբեր կարծիքների բախման առիթ է։

18 02 2023