Սրճարանային սեղանիկների ճիշտ ընտրությունն ապահովում է հաճախորդների հարմարավետությունն ու նպաստում միջավայրի ընդհանուր մթնոլորտի ձևավորմանը։
Այս հոդվածում կօգնենք ձեզ կողմնորոշվել, թե ինչպես ընտրել սրճարանային սեղանիկներ, որոնք կներդաշնակվեն ընդհանուր միջավայրի հետ և կխթանեն ձեր հաճախորդների վերադառնալու ցանկությունը։
Չափս, ձև և բարձրություն
Սեղանիկի չափսը պետք է համապատասխանի սրճարանի տարածքին և ակնկալվող հաճախորդների քանակին։ Փոքր սրճարանների համար օպտիմալ են կլոր կամ քառակուսի փոքր սեղանիկները, մինչդեռ մեծ տարածք ունեցող վայրերում կարելի է ընտրել ավելի լայն, ուղղանկյուն սեղաններ, որոնք հարմար են խմբերի համար։
Սեղանիկի բարձրությունը ևս էական չափանիշ է, որը հաճախ անտեսվում է։ Այն պետք է համատեղելի լինի օգտագործվող աթոռների կամ բազմոցների հետ։ Որպես կանոն սեղանիկների ստանդարտ բարձրությունը 72-75 սմ, ինչը համարվում է օպտիմալ բարձրություն ազատ և հարմարավետ սնվելու համար։
Սեղանիկների դասավորությունն ու չափսերը պետք է թույլ տան անձնակազմին և այցելուներին ազատ շարժվել տարածքում՝ առանց խոչընդոտների կամ նեղ միջանցքների։
Ամուր հումք
Սրճարանային սեղանները պետք է պատրաստված լինեն նյութերից, որոնք դիմակայում են ամենօրյա ակտիվ օգտագործմանը, ջերմաստիճանային տատանումներին, մաքրող նյութերին և հաճախակի տեղափոխությանը։ Լավ տարբերակներ են մետաղ-փայտ համադրությունը, փայտ կամ շպոնացված մդֆ հումքերը։
Հեշտ տեղաշարժման հնարավորություն
Սրճարաններում հաճախ է կարիք լինում արագ վերադասավորելու սեղանները՝ ըստ հաճախորդների քանակի կամ հատուկ միջոցառումների։ Դրա համար ցանկալի է, որ սեղանիկները լինեն թեթև, շարժական, սակայն միաժամանակ ամուր ու կայուն։ Կոնստրուկցիան պետք է լինի պարզ, որի հավաքման և տեղաշարժման համար մի ամբողջ բրիգադի կարիք չի լինի։
Հեշտ խնամք
Սրճարանի սեղաններից ամեն օր օգտվում են տասնյակ և ավելի մարդիկ, իրեր ու սպասք դնում դրանց վրա, սնվում, սննդի մնացորդներ թողնում։ Նման պայմաններում սեղանները մաքուր ու խնամված պահելը շատ կարևոր է, իսկ անհարթ, բարդ խնամք պահանջող մակերես ունեցող սեղանները կարող են միայն գլխացավանք դառնալ անձնակազմի համար և թափթփված տպավորություն ստեղծել սրճարանում։
Ուստի սեղանները ընտրելիս առաջնորդվեք հեշտ խնամք պահանջող նյութերով, անպայման խորհուրդներ հարցրեք կահույքագործից արագ խնամքի և մաքրող նյութերի վերաբերյալ։
Հարմարավետ, որակյալ ու նրբագեղ դիզայնով սրճարանային սեղանիկներ կարող եք պատվիրել Shkaff խանութ-սրահներում։
Լրագրային սեղանիկը գուցե հյուրասենյակային կահույքի ամենակարևոր բաղադրիչը չի, սակայն իր ձևով և դիզայնով կարող է լրացնել, նոր տեսք ու թարմություն հաղորդել հյուրասենյակի ողջ ինտերիերին։
16 02 2024