Ձեր գրասենյակի աշխատանքային տրամադրությունը, ինչպես նաև այն տպավորությունը, որ ստանում են այցելուները, մեծապես կախված է կահույքի ճիշտ ընտրությունից։
Լրագրային սեղանիկն աշխատանքային միջավայրի ոչ առաջնային, սակայն կահույքի կարևոր մասերից է։ Այն կարող է և՛ ամբողջացնել ինտերիերի կահավորանքը և՛ հարմարավետ անկյուն դառնալ աշխատանքից մի փոքր կտրվելու համար։
Ինչպե՞ս կողմնորոշվել գրասենյակի համար լրագրային սեղանիկ ընտրելիս․
Որո՞նք են ձեր պահանջները
Սկսեք պարզ հարցից․ ի՞նչ նպատակով է այն օգտագործվելու՝ միայն ամսագրերի՞, թե՞ նաև սուրճի կամ խմիչքի համար։ Պատասխանը կօգնի ճիշտ կողմնորոշվել չափերի ու կառուցվածքի հարցում։ Օրինակ, եթե ունեք թռուցիկներ, բրոշյուրներ կամ այլ պարագաներ, որոնք նախատեսում եք պահել լրագրային սեղանիկի տարածքում, ճիշտ կլինի ընտրել դարակներով տարբերակներ։
Մեծությո՞ւն, թե՞ շարժունակություն
Եթե գրասենյակի հանգստի գոտին կամ սպասասրահը փոքր է, ընտրե՛ք կոմպակտ սեղանիկ, իսկ եթե տարածքը թույլ է տալիս՝ ավելի լայն մոդել։
Կան մոդելներ, որոնք բացվում են, վերածվում լրացուցիչ պահարանիկի կամ ունեն վերնաշերտ՝ ծալովի մակերեսով։ Եթե սիրում եք առավելագույն օգտագործել ամեն մետրը, ընտրեք բազմաֆունկցիոնալ սեղանիկ։
Որոշ սեղանիկներ ունեն անիվներ, ինչը հեշտացնում է տեղափոխումը։ Այդպիսի տարբերակները հարմար են հաճախ վերադասավորվող ինտերիերների համար։
Հումքի որակը՝ կարևոր ներդրում
Հնարավորության դեպքում ընտրե՛ք ամուր և բարձրորակ նյութերից պատրաստված մոդելներ։ Հաճախ օգտագործվող սեղանիկը պետք է դիմանա շարժմանը, մակերեսի վրա երբեմն թափվող հեղուկին ու մաշվածությանը։ Լամինացված մակերեսներն ավելի հեշտ են մաքրվում։ Ապակե մակերեսները ավելի նորաոճ են, սակայն առավել քմահաճ՝ խնամքի հարցում։
Ուշադրություն դարձրեք մանրուքներին
Մանր դետալները՝ սեղանի ոտքերի ձևը, բռնակների առկայությունը կամ եզրապատումը, կարող են որոշիչ լինել ընդհանուր տեսքի մեջ։ Նրբաճաշակ լուծումները միշտ էլ գրավում են ուշադրություն և բարձրացնում են ամբողջ գրասենյակի ոճային մակարդակը։ Այստեղ, իհարկե, անհրաժեշտ է կողմնորոշվել ընդհանուր ինտերիերի դիզայնով։
Եթե շատ հաճախ չեք փոխում գրասենյակի կահույքը, խորհուրդ է տրվում ընտրել դասական, մինիմալիստական ոճի սեղանիկներ, որոնց դիզայնը արդիական կմնա նույնիսկ տարիներ անց և չի դիտվի որպես անտիկավրիատ։
Ճիշտ ընտրված տեղադրությունը
Լրագրային սեղանիկը պետք է տեղադրվի այնպես, որ լինի և՛ տեսանելի, և՛ հեշտ հասանելի՝ առանց խանգարելու տարածքում ազատ շարժվելուն։ Այն պետք է լրացնի միջավայրը, այլ ոչ թե ծանրաբեռնի այն։
Լրագրային սեղանիկների լայն ընտրանի կարող եք գտնել նաև Shkaff խանութ-սրահներում։
Առաջին հայացքից մինի բազմոցը գուցե թվա ոչ ֆունկցիոնալ կամ ոչ հարմարավետ։ Բայց այս կոմպակտ կահույքի մեջ թաքնված հնարավորությունները մեծ են և անչափ կարևոր։
01 07 2025