«Դելֆին» կոչվող բացվող մեխանիզմով տարածված և սիրված լուծում են նրանց համար, ովքեր փնտրում են հարմարավետ, ամուր և հեշտությամբ բացվող կահույք։
Այս բազմոցների մեխանիզմը պարզ է և հեշտ։ Պարզապես պետք է նստատեղի տակ գտնվող բռնակը քաշել և դուրս բերել ներսում թաքնված հատվածը։ Այս գործողության արդյունքում բազմոցի ետնամասը և նստատեղը մնում են անշարժ։
Որպես կանոն՝ հենց բացվող մեխանիզմը պատրաստված է լինում ամուր մետաղից, որպեսզի բազմակի օգտագործումից հետո անգամ անվնաս մնա, չմաշվի, չճռճռա։
Շուկայում հանդիպում են դելֆին մեխանիզմով բազմոցի մի քանի տեսակներ․
Ուղիղ․ Ունի պարզ, ուղղանկյուն ձև և համարվում է դասական ու կոմպակտ տարբերակ։ Սովորաբար չունի ներքին պահոց։
Անկյունային․ Կարող է տեղադրվել սենյակի անկյունում՝ ապահովելով թե՛ քնելու մեծ մակերես, թե՛ տարողունակ պահոց։
Մոդուլային բազմոց։ Կազմված է տարբեր մասերից, որոնք հնարավոր է տեղափոխել ըստ ցանկության։ Հարմար է ինտերիերում տեղափոխությունների սիրահարների համար։ Անկախ մոդուլների դասավորությունից՝ դելֆին մեխանիզմը մնում է նույնը։
Դելֆին մեխանիզմով բազմոցի ամենամեծ առավելությունը կոմպակտությունն է։ Այս բազմոցը հիանալի լուծում է փոքր բնակարաններում, որտեղ հավելյալ մահճակալի համար առանձին տարածք չկա։ Այն ամբողջական բազմոց է, իսկ բացվելուց հետո՝ լիարժեք մահճակալ։
Ինչի՞ն ուշադրություն դարձնել դելֆին մեխանիզմով բազմոց ընտրելիս
1. Մեխանիզմի որակին և շարժվող մասերի ամրությանը,
Կարևոր է հենց խանութում մի քանի անգամ փորձարկել մեխանիզմը, այդ թվում՝ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքի մյուս անդամները, որոնք ևս օգտվելու են բազմոցից։
2. Լցանյութին տեսակին
Թեև ցանկացած բազմոցի լցանութի որակ կարևոր է, բայց այն դեպքերում, երբ գնվող բազմոցը նախատեսվում է ծառայել նաև որպես մահճակալ, անհրաժեշտ է այլ մոտեցում ցուցաբերել նրա բաղադրիչներին։ Ընտրեք փափուկ, առաձգական լցանութերով բազմոց, որը նաև հարմար կլինի քնելու համար։
3. Գործվածքի դիմացկունությանը
Եթե բազմոցը գտնվում է հյուրասենյակում կամ ննջասենյակում և ծառայում է նաև որպես քնելու տեղ, ապա այն օգտագործվում է ամեն օր։ Այդ դեպքում, ցածրորակ գործավծքը արագ մաշվում է, պատռվում կամ կորցնում գույնը։
Երեխայի լույս աշխարհ գալով մենք փորձում ենք ստեղծել լավագույն պայմանները նրա առօրյայի ու հանգստի համար։
13 06 2025