+374 41 811 118

Ինչպես ընտրել երկտեղանի մահճակալ (ՄԱՍ 2)

Մեր նախորդ հրապարակումներից մեկում մենք խոսել ենք այն չափորոշիչների մասին, որոնք կարևոր են երկտեղանի մահճակալ ընտրելու համար։ Այս հրապարակման մեջ կանդրադառնանք այն հումքատեսակներին, որոնցից պատրաստվում է մահճակալը, ինչպես նաև կդիտարկենք մահճակալի մի քանի ձևի առանձնահատկություններ։

Ներկայումս մահճակալները պատրաստվում են ամենատարբեր հումքատեսակներից՝ մշակված փայտից, փայտատաշեղային կամ փայտաթելային սալերից (ДСП, МДФ), մետաղից, հաճախ նաև երկու-երեք հումքի համադրմամբ։ Այս հումքատեսակներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները և դրանով պայմանավորված նաև արժեքը։

Փայտն ամենատարածված հումքն է մահճակալների պատրաստման համար։ Սովորաբար կիրառվում է հաճարենու, ընկուզենու, կաղնու, սոճու փայտը, որն անցնում է հատուկ մշակում, դառնում ավելի ամուր և խոնավության նկատմամբ դիմացկուն։ Նշված բոլոր տեսակներն էլ աչքի են ընկնում ամրությամբ, սակայն որակի և շատերի նկատմամբ մատչելիության տեսանկյունից առանձնանում է հատկապես հաճարենին։

Հաճարենու փայտը իդեալական հումք է երկտեղանի մահճակալի համար։ Այս նյութին բնորոշ են երկարակեցությունը, հուսալիությունը։ Ժամանակի ընթացքում այն չի կորցնում իր տեսքը, տեքստուրան, և եթե մինչև օգտագործվելն անցել է համապատասխան մշակում, ապա տարիներ անց անգամ այն կշարունակի անհասանելի մնալ փայտոջիլների և մյուս միջատների համար։

Ի դեպ, Shkaff-ի տեսականու երկտեղանի մահճակալները ևս պատրաստված են հատուկ մշակում անցած հաճարենու փայտից, ինչն ապահովում է նրանց երկարակեցությունը և որակը։

Մետաղը ևս համարվում է հուսալի և ամուր հումք մահճակալների պատրաստման համար։ Ինչպես ասում են՝ գնելով մետաղական մահճակալ, կարելի է հարյուր տարի մոռանալ նորը գնելու մասին։ 

Փայտատաշեղային սալերից պատրաստված երկտեղանի մահճակալները մեծ տարածում են ստացել վերջին տասնամյակներում։ Օգտագործվում են դրանց նաև լամինացված տարբերակները, որոնք, չնայած իրենց մատչելիությանը, որակյալ և հուսալի են շահագործման մեջ։

Փայտաթելային սալերը (ՄԴՖ) կառուցվածքով նման են բնական փայտանյութին, համեմատաբար ավելի ամուր են փայտատաշեղային սալերից, դիմացկուն են խոնավության նկատամբ։ Այս հումքատեսակի ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ այն հեշտությամբ է ենթարկվում փոփոխությունների, դրա վրա հեշտ է նախշեր ստանալը։

Երկտեղանի մահճակալի ի՞նչ ձևեր կան

Ուղղանկյուն ձև ունեցող երկտեղանիները համարվում են դասական տեսակ։ Այս ձևի առավելությունն այն է, որ շուկայում առկա են ուղղանկյուն ֆորմայի հիման վրա ստեղծված ամենատարբեր մոդելներ։ Մյուս առավելությունն այն է, որ ուղղանկյուն մահճակալի համար անկողնային պարագաներ ձեռք բերելն ավելի հեշտ է, քան մյուս ձևերի համար։

Ուղղանկյունից հետո ամենատարածված ֆորման քառակուսին է։ Որպես կանոն դրանք ունեն 200x200սմ չափս։ 

Մեծ ննջասենյակների համար կարելի է ընտրել նաև կլոր ձև ունեցող երկտեղանի մահճակալ։ Այն հարմար է նրանով, որ այս մահճակալին կարելի է մոտենալ բոլոր կողմերից, այն կարող է դառնալ ինտերիերի կենտրոնը, վիզուալ կերպով շտկել ննջարանի երկար ու ձգվող հատակագիծը։

Նույնը կարելի է ասել նաև օվալաձև երկտեղանիների մասին։ Օվալաձևերը, ի տարբերություն կլորների, ավելի կոկիկ տեսք ունեն և ավելի խնայողաբար են օգտագործում ննջարանի տարածքը։ 
 

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՐԿՏԵՂԱՆԻ ՄԱՀՃԱԿԱԼ (ՄԱՍ 1)

Ննջասենյակի կահավորման առանցքը մահճակալն է։ Հենց նրա չափերից, ձևից ու դիրքից է կախված մեր ննջասենյակի տարածության օպտիմալ օգտագործումը և իհարկե մեր հանգիստ ու հարմարավետ քունը։

15 06 2022

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՄԱՀՃԱԿԱԼԻ ՊԱՀԱՐԱՆԻԿ

Մահճակալի պահարանիկը ննջասենյակի կահույքի ոչ միայն կարևոր, նաև ամենաֆունկցիոնալ մասերից մեկն է։

05 07 2021

ԼԱՎ ՕՐՈՐՈՑԻ 5 ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Այս հրապարակման մեջ կխոսենք այն 5 կարևոր հատկանիշների մասին, որոնք բնորոշ են լավ օրորոց-մահճակալին։

02 05 2022