+374 41 811 118

Մետաղյա, թե փայտյա մահճակալ․ որն ընտրել

Փայտն ու մետաղը դարերով համարվել են կահույքի արտադրության հիմնական ու դասական նյութեր։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ տեսքը, առանձնահատկությունները և ազդեցությունը տան ինտերիերի վրա։

Երբ գալիս է նորը ընտրելու պահը, շատերն առաջին հերթին հարցնում են՝ ո՞րն է ավելի լավը՝ փայտյա՞, թե՞ մետաղյա հումքը։ Փորձենք կողմնորոշվել դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունների մեջ։

Փայտե մահճակալների առավելությունները

Փայտը միշտ համարվել է տաք, բնական և հավասարակշռված հումքանյութ։ Փայտե մահճակալները տունը դարձնում են ավելի հարմարավետ և ջերմ։ Դրանք ներդաշնակորեն համադրվում են գրեթե բոլոր ինտերիերների հետ՝ դասականից մինչև լոֆթ։

Բարձրորակ փայտը, ճիշտ մշակման դեպքում, կարող է ծառայել տասնամյակներ՝ առանց ձևափոխվելու կամ ճռճռալու։ Դրանից բացի, փայտե կոնստրուկցիան, ի տարբերություն մետաղի, սովորաբար անաղմուկ է, շարժման ժամանակ ձայն չի արձակում, ինչը հատկապես կարևոր է հանգիստ քնի համար։

Խնամքի առումով փայտը պահանջում է որոշակի հոգատարություն։ Անհրաժեշտ է խուսափել խոնավությունից, սուր ջերմաստիճանային տատանումներից և պարբերաբար մաքրել հատուկ միջոցներով։ Փոխարենը փայտը «ծերանում է» արժանապատվորեն՝ պահպանելով իր տեսքը և նույնիսկ ստանալով յուրահատուկ շքեղություն ժամանակի ընթացքում։

Երեխաների սենյակների համար փայտե մահճակալները համարվում են ավելի անվտանգ՝ սուր անկյուններ չունենալու և բնական նյութ լինելու շնորհիվ։

Մետաղյա մահճակալների առավելությունները

Մետաղը մահճակալին հաղորդում է թեթևություն՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ տեսողականորեն։ Դա հատկապես գնահատելի է փոքր տարածքներում կամ ժամանակակից մինիմալիստական ինտերիերներում։

Մետաղյա մահճակալները սովորաբար ունեն ավելի մատչելի գին, հեշտ են տեղափոխման համար և կարող են երկար ծառայել՝ առանց լուրջ վնասների, եթե մակերեսը պատշաճ ձևով մշակված է ու պաշտպանված։

Խնամքի հարցում մետաղը պակաս պահանջկոտ է, սակայն կա մի խնդիր․ եթե այն ենթարկվում է խոնավության կամ մեխանիկական վնասների, կարող է սկսել ժանգոտել։

Մյուս նկատելի թերությունն այն է, որ մետաղյա մահճակալները երբեմն ձայն են արձակում շարժման կամ ծանրաբեռնվածության դեպքում՝ հատկապես, եթե այն օգտագործում ենք արդեն երկար տարիներ։

Ինչ վերաբերում է անվտանգությանը, մետաղյա կառուցվածքները կարող են ունենալ սուր անկյուններ կամ բաց շփման մակերեսներ, որոնք պետք է հաշվի առնել, եթե ընտանիքում փոքր երեխա կա։

Ժամանակակից կահույքի արտադրությունը թույլ է տալիս համադրել երկու նյութերն ու դրանց առավելությունները՝ ստեղծելով փայտ-մետաղ կոմբինացված ոճային ու հարմարավետ մահճակալներ։

Ուղիղ, թե անկյունային բազմոց

Սովորաբար բնակարան կահավորելիս բազմոցի ընտրությունն ամենաշատն է մեզ հետաքրքրում։ Եվ դա պատահական չէ․ չէ՞ որ փափուկ կահույքի այս մասը պետք է ասոցացվի հարմարավետության, լիցքաթափվելու հնարավորության հետ։ 

17 10 2023

Որոնք են մինի բազմոցի 6 առավելությունները

Առաջին հայացքից մինի բազմոցը գուցե թվա ոչ ֆունկցիոնալ կամ ոչ հարմարավետ։ Բայց այս կոմպակտ կահույքի մեջ թաքնված հնարավորությունները մեծ են և անչափ կարևոր։

01 07 2025

3 բան, որ պետք է հաշվի առնել օրորոց ընտրելիս

Ընտանիքում փոքրիկ նոր անդամի հայտնվելը ոչ մի ուրախության առիթ է, այլ նաև նոր գնումների։ Եվ այդ գնումների մեջ առանցքայինը հենց օրորոցի ընտրությունն է։

07 09 2023