+374 41 811 118

Ուղիղ, թե անկյունային բազմոց

Սովորաբար բնակարան կահավորելիս բազմոցի ընտրությունն ամենաշատն է մեզ հետաքրքրում։ Եվ դա պատահական չէ․ չէ՞ որ փափուկ կահույքի այս մասը պետք է ասոցացվի հարմարավետության, լիցքաթափվելու հնարավորության հետ։ 

Բազմոցի տեսակները բազմազան են։ Դրանցից ամենատարածվածները, սակայն ուղիղ և անկյունային տեսք ունեցող բազմոցներն են, որոնց մասին էլ կխոսենք այս հրապարակման մեջ։

Նախ անդրադառնանք ուղիղ ձև ունեցող բազմոցներին։ Ի՞նչ առավելություն ունեն դասական համարվող այս տեսակի բազմոցները․

Ուղիղ բազմոցները համեմատաբար ավելի մատչելի արժեք ունեն անկյունային բազմոցներից։ Դրանք մեծ տարածք չեն զբաղեցնում ինտերիերում և ավելի հավաք տեսք ունեն։

Այս տեսակի բազմոցներն աչքի են ընկնում նաև ֆունկցիոնալությամբ․ ուղիղ բազմոցների մեջ հանդիպում ենք նաև բացվող մոդելների՝ ծալվող, առաջ քաշվող և հետ բացվող և այլն։ Այս առանձնահատկությունը հաշվի առնելով կարելի է ընտրել ուղիղ բազմոց, եթե նախատեսում եք այն կիրառել նաև որպես մահճակալ։ 

Երբեմն մահճակալի վերածվող հատվածի փոխարեն այս տեսակի բազմոցների մեջ ներկառուցված են լինում տարողունակ պահոցներ, որտեղ կարելի է պահել սեզոնային հագուստը, անկողինը և այլն։

Ուղիղ բազմոցների համար ավելի հեշտ է ընտրել առանձին բազկաթոռներ, ինչպես նաև դրանք դարձնել մոդուլային կահույքի մի մաս։ Այս առումով ուղիղ բազմոցները համարվում են համեմատաբար ավելի պրակտիկ։

Սակայն վերը նշված առավելությունները բնավ չեն նվազեցնում անկյունային բազմոցների կիրառությունն ու հարմարավետությունը։

Անկյունային բազմոցներն, ինչ խոսք, ավելի շատ տարածք են զբաղեցնում, հատկապես, եթե նախատեսում ենք դրանք տեղադրել փոքր ինտերիերներում, սակայն մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ հենց այս տեսակի բազմոցներն են, որ ավելի շատ մարդ են տեղավորում իրենց վրա, ինչն էլ դրանք դարձնում է առավել պրակտիկ։

Անկյունային բազմոցներն ավելի լավ տարբերակ են, եթե նախատեսում ենք գոտիավորել սենյակը, բաժանել հանգստի գոտին ճաշելու գոտուց և սենյակի մնացած հատվածից։ 

Անկյունային բազմոցների տեսականին ևս աչքի է ընկնում հետաքրքիր կոնստրուկցիոն և դիզայներական լուծումներով։ Այս տեսակի բազմոցների մեջ ևս հանդիպում ենք բացվող և տարողունակ մոդելներ:

Թե՛ ուղիղ, թե՛ անկյունային բազմոցները լայն կիրառություն ունեն ինչպես բնակելի ինտերիերներում, այնպես էլ աշխատանքային միջավայրերում։ Բնակարանաբար, աշխատանքային միջավայրի համար բազմոց ընտրելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հանքամանքներ, ինչպիսիք են, օրինակ՝ տարածքի չափերը, նախատեսվող նստողների քանակը, ինչպես նաև նստելու միջին տևողությունը։

Shkaff-ի փափուկ կահույքի տեսականու մեջ կարող եք հանդիպել այս երկու տեսակի բազմոցների ամենատարբեր մոդելներ՝ պատրաստված օրիգինալ դիզայնով և որակյալ հումքից։
 

ԽՈՀԱՆՈՑԻ ՓԱՅԼՈՒ՞Ն ԹԵ՞ ԱՆՓԱՅԼ ՄԱԿԵՐԵՍՆԵՐ

Խոհանոցային կահույքի մակերեսի հարցը մշտապես տարբեր կարծիքների բախման առիթ է։

18 02 2023

ԼԱՎ ՕՐՈՐՈՑԻ 5 ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Այս հրապարակման մեջ կխոսենք այն 5 կարևոր հատկանիշների մասին, որոնք բնորոշ են լավ օրորոց-մահճակալին։

02 05 2022

Ինչ կահույք ընտրել, երբ տանը կան փոքր երեխաներ

Տանը փոքր երեխաների առկայությունը պատասխանատու ծնողների համար առիթ է վերանայելու տան կահավորանքը և այն ավելի անվտանգ դարձնելու երեխաների համար։

15 08 2023