+374 41 811 118

Ինչ հաշվի առնել խոհանոցի պահարաններ պատվիրելիս

Խոհանոցային պահարանները բնակարանի կահույքի ամենապիտանի, ամենաֆունկցիոնալ մասերից են։ Այստեղ է, որ պետք է տեղավորենք ոչ միայն մեր տարատեսակ սպասքը, այլ նաև մթերք, կենցաղային տեխնիկա և այլ պարագաներ։ Հետևաբար խոհանոցային պահարանների ընտրության հարցում պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, որոնք չեն զրկի այս կահույքը իր ֆունկցիոնալությունից, արտաքին տեսքից և կլինեն մեզ առավելագույնս հարմար։

Ընդհանուր առմամբ խոհանոցային պահարանները կարելի է բաժանել երկու խմբի․

1. Պահարաններ, որտեղ կարելի է պահել սպասք, սնունդ, համեմունքներ, խոհանոցային դեկորներ և այլն։
2. Խոհանոցային տեխնիկայի համար նախատեսված պահարաններ։ 

Այս խմբերի պահարանները տեղադրությունը կարող է լինել տարբեր․ թե՛ սննդի ու սպասքի, թե՛ կենցաղային տեխնիկայի համար նախատեսված պահարանները կարող են լինել կախովի, այսինքն՝ ամրացված լինեն պատից, կարող են լինել նաև հատակին կանգնած, մասը համարվեն ընդհանուր խոհանոցային կահույքի։ Շատ դեպքերում նաև այս կամ այն իրերը տեղավորելու համար կառուցվում են առանձին անկյունային պահարաններ։

Ի տարբերություն բնակարանի կահույքի մյուս տեսակների, խոհանոցային կահույքը սովորաբար պատվիրում են՝ հաշվի առնելով սենյակի չափսերը։ Սա հնարավորություն է տալիս նաև ընտրել դրա յուրաքանչյուր հատվածի դիզայնը և կառուցվածքը։ Հետևաբար, եթե հասել է խոհանոցային կահույքի պահարանների ընտրության պահը, ապա խորհուրդ ենք տալիս առաջնորդվել մի քանի չափանիշներով․

Նախ կարևոր է տան բնակիչների հասակը։ Հենց սրանից են կախված դռների բացվելու ձևը, պահարանների բարձրությունը, տեղադրությունը և մյուս առանձնահատկությունները։ 

Իսկապես մեծ նշանակություն ունի պահարանների տեղադրությունը։ Օրինակ՝ աղբարկղի համար նախատեսված պահարանը նախընտրելի է տեղադրել լվացարանին հնարավորինս մոտ, քանի որ խոհանոցում աշխատելիս այս երկուսը հաճախ են միասին գործածվում։

Եթե նախատեսում եք կախվող պահարաններ, հաշվի առեք սեղանածածկից այնպիսի հեռավորություն, որը չի խանգարի կերակուր պատրաստելիս։

Մոտավոր հաշվարկ ունեցեք, թե ինչ տեսակի ու քանակության իրեր, սպասք ու սնունդ եք նախատեսում տեղավորել պահարաններում և ըստ դրա պատվիրեք պահարանների բարձրությունն ու քանակությունը։ Մի՛ մոռացեք նաև թողնել որոշակի ազատ տարածք հետագայում նոր պարագաներ տեղավորելու համար։

Նախնական հաշվարկն առանձնակի կարևոր է հատկապես կենցաղային տեխնիկայի դեպքում։ Ժամանակակից կյանքում գրեթե անհնար է առանց խոհանոցում կիրառվող էլեկտրական սարքավորումներ՝ թեյնիկի, տոստերի, միկրոալիքային վառարանի, սպասք լվացող մեքենայի և այլն։ Եթե արդեն գնել եք դրանք, ապա փորձեք նախապես հաշվարկել, թե ինչքան տարածք է անհրաժեշտ դրանցից յուրաքանչյուրին։ 

Խոհանոցային հարմար և որակյալ կահույք կարող եք պատվիրել նաև Shkaff-ում։
 

ԼԱՎ ՕՐՈՐՈՑԻ 5 ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Այս հրապարակման մեջ կխոսենք այն 5 կարևոր հատկանիշների մասին, որոնք բնորոշ են լավ օրորոց-մահճակալին։

02 05 2022

ԽՈՀԱՆՈՑԻ ՍԵՂԱՆԱԾԱԾԿ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Սեղանածածկը (ռուս․ столешница) խոհանոցային կահույքի ամենաֆունկցիոնալ հատվածներից մեկն է։

04 07 2022

Ուղիղ, թե անկյունային բազմոց

Սովորաբար բնակարան կահավորելիս բազմոցի ընտրությունն ամենաշատն է մեզ հետաքրքրում։ Եվ դա պատահական չէ․ չէ՞ որ փափուկ կահույքի այս մասը պետք է ասոցացվի հարմարավետության, լիցքաթափվելու հնարավորության հետ։ 

17 10 2023