+374 41 811 118

Ինչ հարցեր տալ կահույքագործին նախքան կահույք գնելը

Կահույքի շուկան օրեցօր ավելի բազմազան է դառնում, և ճիշտ ընտրություն կատարելը երբեմն բարդ է թվում։ Միայն արտաքին տեսքով կահույքը հավանելը դեռ բավարար չէ այն գնելու համար, հատկապես, եթե ցանկանում եք, որ այն ծառայի ձեզ երկար տարիներ։ Անկախ նրանից՝ փափուկ կահույք եք գնում, աթոռ, թե սեղանիկ, նախքան վճարելը կարևոր է որոշ բաներ պարզել։

Ի՞նչ հարցեր տալ կահույքագործին, որպեսզի համոզված լինեք ձեր ընտրության մեջ։

1. Ո՞ր տեսակի փայտից է պատրաստված կահույքը։
Որակյալ փայտը հիմք է ամուր և երկարակյաց կահույքի համար։ Պարզե՛ք՝ փայտը տեղակա՞ն է, թե՞ ներմուծված, և ինչ խնամք է պահանջում տվյալ տեսակը։

2. Արդյոք փայտը չորացվել է և ինչ պայմաններում։
Անորակ չորացված փայտը ժամանակի ընթացքում կարող է ճաքել կամ դեֆորմացվել։ Խնդրե՛ք, որ վարպետը բացատրի՝ ինչպես է իրականացվել չորացումը և արդյոք օգտագործվել են համապատասխան տեխնոլոգիաներ։

3. Ինչպե՞ս է մշակվել փայտի մակերեսը։
Հետաքրքրվե՛ք՝ մակերեսը լաքապա՞տ է, յուղա՞ծ, թե՞ բնական։ Ծածկույթները պաշտպանում են փայտը խոնավությունից, կեղտից և քերծվածքներից՝ միաժամանակ ապահովելով գեղեցիկ տեսք։

4. Կարո՞ղ են գույնը կամ չափերը փոփոխվել ըստ պատվերի։
Շատ վարպետներ պատրաստ են աշխատել անհատական չափերով կամ գույնով։ Ուստի կարևոր է նախապես իմանալ պահանջվող կահույքի չափսերը, և եթե որևէ փոփոխություն է անհրաժեշտ, նախապես պայմանավորվեք դրա մասին։

5. Արդյոք օգտագործվում են էկոլոգիապես մաքուր նյութեր։
Կահույքի մեջ կիրառվող սոսինձները, ներկերը և այլ նյութերը երբեմն պարունակում են վնասակար բաղադրիչներ։ Համոզվե՛ք, որ օգտագործված նյութերը անվտանգ են։ Սա հատկապես անհրաժեշտություն է, երբ խոսքը մանկական կահույքի մասին է։

6. Ինչպե՞ս են միացված կահույքի մասերը։
Իմացե՛ք՝ արդյոք միացումները կատարվել են մեխերով, պտուտակներով, թե հատուկ եղանակներով։ Այդ «մանր» տարրերը մեծ նշանակություն ունեն կահույքի ամրության և տևողության համար։ Լավ կլինի նաև պարզել՝ անհրաժեշտության դեպքում հնարավոր է արդյոք նույն մասերից հավելյալ ստանալ։

7. Ի՞նչ երաշխիք է տրվում կահույքին։
Լավ վարպետը միշտ երաշխիք է տալիս իր աշխատանքին։ Հետաքրքրվե՛ք, թե քանի տարվա երաշխիք է տրամադրվում և ինչին է այն վերաբերում։

8. Արդյոք առաքումն ու տեղադրումն ընդգրկված են ծառայության մեջ։
Մեծ կամ բարդ կահույքի դեպքում անհրաժեշտ է մասնագիտական տեղադրում։ Ճշտե՛ք՝ արդյոք վարպետը կամ ընկերությունն ապահովում են նաև այդ գործընթացը։ Առաքման և տեղադրման փուլերում վնասների դեպքում պատասխանատվության հարցը ևս արժե նախապես քննարկել։

9. Ի՞նչ ժամկետում է պատրաստվում պատվերը։
Հստակ պատրաստման ժամկետ ունենալը կօգնի ճիշտ պլանավորել։ Հարցրեք՝ երբ կահույքը պատրաստ կլինի և արդյոք հնարավոր են ուշացումներ։
 

Ոտքերով, թե առանց ոտքերի մահճակալ ընտրել

Ժամանակակից ինտերիերներում մահճակալներն ավելին են, քան պարզապես քնելու տեղը։

28 08 2023

Ինչպիսի պաստառով աթոռներ ընտրել

Երբ ընտրում ենք աթոռներ տան կամ գրասենյակի համար, առաջին բանը, որ գրավում է ուշադրությունը, դրանց արտաքին տեսքն է։

12 05 2025

Ինչ պետք է իմանալ նախքան օրորոց գնելը

Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել օրորոց գնելուց առաջ։

20 12 2023