+374 41 811 118

Բազմոց խոհանոցում․ ինչին ուշադրություն դարձնել

Ժամանակակից ինտերիերներում բազմոց կարելի է հանդիպել գրեթե ամենուր՝ հյուրասենյակից մինչև պատշգամբ։ Կահույքի այս ունիվերսալ մասն առանձնանում է ոչ միայն իր հարմարավետությամբ, այլ նաև ֆունկցիոնալությամբ։ Որոշ մոդելներ ունեն տարողունակ պահոցներ, իսկ որոշներն էլ հեշտությամբ վերածվում են մահճակալի։

Խոհանոցը տան ամենամտերմիկ սենյակներից մեկն է, և այստեղ բազմոցի կիրառումը, կարելի է ասել, շատ տեղին է։ Այն խոհանոցը դարձնում է ավելի հարմարավետ ու հյուրընկալ, հնարավորություն տալիս հանգստանալ ուտեստ պատրաստելու ընթացքում, սուրճ ըմպել հաճելի պայմաններում։ 

Որտե՞ղ և ինչպե՞ս տեղադրել բազմոցը

Երբ խոհանոցն առանձին է հյուրասենյակից, ապա բազմոց ընտրելիս անչափ կարևոր է հաշվի առնել սենյակի չափերը։ Բազմոցը պետք է ստեղծի հարմարավետ անկյուն, ոչ թե անհարմարություն պատճառի սենյակում անցուդարձին։ 

Օրինակ՝ նեղ ու երկար խոհանոցների դեպքում կարելի ընտրել այնպիսի բազմոց, որը կարող է խոհանոցային անկյունակ ծառայել կամ փոխարինել ճաշասեղանի աթոռներից մի քանիսին։ 

Խոհանոցում տեղադրվող բազմոց ընտրելիս կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ ինչքան էլ լավը լինի խոհանոցի օդափոխության համակարգը, միևնույնն է, կերակրի հոտը, բծերը կարող են հեշտությամբ հայտնվել կահույքի վրա։ Ուստի ցանկալի է ընտրել այնպիսի գործվածքով երեսպատված բազմոց, որը չի կլանում կեղտն ու տհաճ հոտերը, հեշտ է խնամել կամ հնարավոր է այն հանել ու լվանալ։

Երբ խոհանոցն ու ճաշասենյակը կամ հյուրասենյակը միասին են, ապա բազմոցի ընտրությունն ավելի մեծ է։ Նախ այս դեպքում հնարավոր է ավելի մեծ բազմոց ընտրել, և հետո՝ բազմոցը կարելի է կիրառել որպես միջավայրը գոտիների բաժանող կահույք։

Ինտերիեր դիզայներները միացյալ խոհանոց-ճաշասենյակում կամ հյուրասենյակում խորհուրդ են տալիս բազմոցը տեղադրել այնպես, որ այն մեջքով լինի դեպի խոհանոցային կահույքը՝ այդ կերպ տարանջատելով խոհանոցը սենյակի մնացած մասից։

Ճաշասենյակի հետ միացյալ խոհանոցի դեպքում ևս կարող է աշխատող լինել ճաշասեղանի աթոռները ուղիղ բազմոցով փոխարինելու տարբերակը։ Այսպիսի կիրառումը կարող է ոչ միայն տեղ խնայել, այլ նաև ավելի կոկիկ տեսք հաղորդել սենյակին։

Նշված տարբերակներից ցանկացածի դեպքում բազմոց ընտրելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն ինտերիերի չափերը, այլ նաև գործառույթները, որ ակնկալում են բազմոցից։

Եթե տանը հաճախ եք տեղափոխություններ կատարում, ապա նախընտրելի են ոտքերով բազմոցի տարբերակները։ Դրանց, ի տարբերություն հատակին նստող բազմոցների, ավելի հեշտ է տեղափոխելը։

Փոքր խոհանոցներում շատ ակտուալ են պահոցներ ունեցող բազմոցների տարբերակները։ Ավելի ընդարձակ սենյակների դեպքում կարող են հետաքրքիր լինել նաև մահճակալի վերածվող բազմոցները։

Ոտքերով, թե առանց ոտքերի մահճակալ ընտրել

Ժամանակակից ինտերիերներում մահճակալներն ավելին են, քան պարզապես քնելու տեղը։

28 08 2023

ԼԱՎ ՕՐՈՐՈՑԻ 5 ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Այս հրապարակման մեջ կխոսենք այն 5 կարևոր հատկանիշների մասին, որոնք բնորոշ են լավ օրորոց-մահճակալին։

02 05 2022

ԱՐԴՅՈՔ ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՀՈՒՅՔԻ ՆԵՐԿԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ներկապատումը լավ հնարավորություն է նախընտրած երանգով կահույք ստանալու համար։ Այն երկարացնում է նաև կահույքի կյանքը՝ հումքը պաշտպանելով ժամանակի ընթացքում արագ մաշվելուց։ 

29 06 2022