+374 41 811 118

Որքան է ծառայում փայտե կահույքը

Շատերն են իրենց տատիկներից ժառանգել գերազանց պահպանված փայտե կահույք՝ կոմոդներ, զգեստապահարաններ, մահճակալներ կամ աթոռներ։ Դա պատահական չէ, քանի որ բոլոր ժամանակներում փայտե կահույքը համարվել է տան ինտերիերի ամենահուսալի և գեղագիտական առումով արժեքավոր ներդրումներից մեկը։
Բնական փայտը ոչ միայն գեղեցիկ տեսք ունի, այլև, ճիշտ խնամքի դեպքում, կարող է ծառայել տասնյակ տարիներ և նույնիսկ փոխանցվել սերունդներին։ Սակայն կահույքի դիմացկունությունը կախված է մի շարք գործոններից՝ փայտի տեսակից մինչև այն օգտագործելու և պահպանելու ձևերը։

Բարձրորակ փայտից պատրաստված կահույքը, օրինակ՝ կաղնու, հաճարենու կամ ընկուզենու փայտից, կարող է ծառայել 20-50 տարի և ավելի։ Փափուկ փայտից (օրինակ՝ սոճի) կահույքը նույնպես ամուր է, բայց համեմատաբար պակաս դիմացկուն է մեխանիկական վնասների նկատմամբ։ 

Իսկ ինչպես երկարացնել փայտե կահույքի կյանքը

Փայտը «շնչող» նյութ է և զգայուն է խոնավության ու ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների նկատմամբ։ Չափից շատ խոնավությունը կարող է առաջացնել փքվածություն, իսկ չոր միջավայրը՝ ճաքեր։ Ուստի խորհուրդ է տրվում փայտե կահույքը տեղադրել օդի կայուն ջերմաստիճանով ու խոնավությամբ միջավայրում։

Փայտե կահույքը պահելու և երկար շահագործելու համար անհրաժեշտ է պարբերաբար այն մաքրել փոշուց և կեղտից՝ օգտագործելով փափուկ գործվածք։ Ամիսը մեկ անգամ կարելի է կիրառել հատուկ փայտե կահույքի խնամքի միջոցներ կամ բնական յուղեր՝ մակերեսը սնուցելու և պաշտպանիչ շերտ ստեղծելու համար։ 

Որպես կանոն, կահույքի մասնագիտացված խանութներում առաջարկվում են հատուկ մաքրող նյութեր, որոնք համապատասխանում են հենց ձեր ընտրած կահույքի հումքին։
Ցանկալի է խուսափել կտրուկ ջերմային աղբյուրներից (օրինակ՝ վառարան կամ բուխարի) և արևի ուղիղ ճառագայթներից։ Հնարավորության դեպքում փայտե կահույքը հեռու տեղադրեք ջեռուցման սարքավորումներից և այն պատուհաններից, որտեղ արևի լույսը երկար ժամանակ ընկնում է ուղիղ կահույքի մակերեսին։ 

Փայտե կահույքի մակերեսը պետք է պաշտպանել սուր առարկաներից, կաթիլներից և տաք սպասքից։ Այս նպատակով օգտակար է օգտագործել սփռոցներ, բաժակների տակդիրներ և փափուկ ծածկոցներ։ Փոքր քերծվածքները կամ բծերը կարելի է վերացնել փայտի վերականգնման հատուկ նյութերով, որոնք վերականգնում են գույնն ու հարթ մակերեսը։

Տարիների ընթացքում նույնիսկ ամենաորակյալ փայտե կահույքը կարող է կորցնել իր փայլն ու թարմ տեսքը։ Բարեբախտաբար, այն կարելի է վերականգնել՝  նորից լաքապատելով կամ յուղելով։ 

Ներկայումս շատ տարածված է նաև կահույքի ռեստավրացիա - վերականգնումը, որի շնորհիվ հին կահույքը ներկման և նոր աքսեսուարների միջոցով ստանում է նորաոճ ու թարմ տեսք։ Այս գործընթացը թույլ է տալիս կահույքին «վերածնվել» և կրկին ծառայել երկար տարիներ։

Բնական փայտից պատրաստված որակյալ կահույք կարող եք գտնել հայկական արտադրության Shkaff խանութ-սրահներում։
 

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՍՊԱՍՔԱՊԱՀԱՐԱՆ ՓՈՔՐ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ

Իսկ փոքր ճաշասենյակների դեպքում միշտ ստիպված ենք «հաշվի նստել» սպասքապահարանի հետ, քանի որ այն մեր սենյակում զգալի տեղ է զբաղեցնում։ 

14 09 2020

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՄԱՀՃԱԿԱԼ

Երկհարկանի մահճակալները, լինելով հարմար և պրակտիկ, լավագույն լուծումն են մանկական ննջասենյակում տարածքի օպտիմալ օգտագործման համար։

08 12 2020

ԼԱՎ ՕՐՈՐՈՑԻ 5 ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Այս հրապարակման մեջ կխոսենք այն 5 կարևոր հատկանիշների մասին, որոնք բնորոշ են լավ օրորոց-մահճակալին։

02 05 2022